Երևանում ուժեղացված ծառայության ժամանակ ոստիկանները բազմաթիվ իրավախախտումներ են հայտնաբերել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում հունվարի 27-ին իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները պահպանվող հատուկ տարածք տեղափոխել 25 տրանսպորտային միջոց. տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հունվարի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած ստուգատես-հրահանգավորումից հետո ոստիկանության ՊՊԾ գնդի, ՃՈ մայրաքաղաքը սպասարկող առաջին սպայական գումարտակի, ՃՊԾ բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն անցան ուժեղացված ծառայության։ Նպատակը հասարակական կարգի պահպանությունն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն էր, ինչպես և հանցագործությունների կանխումն ու բացահայտումը։ Այս համատեքստում ուժեղացված ծառայության դուրս եկած ոստիկաններն ակտիվ համագործակցեցին տարածքային ստորաբաժանումների քրեական հետախույզների հետ։ Ուժեղացված ծառայության շրջանակներում պրոֆիլակտիկ բնույթի այցեր են կատարվել քրեական ենթամշակույթ կրող անձանց հնարավոր հավաքատեղիներում։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանության Մալաթիայի բաժին և Ավանի բաժանմունք բերման են ենթարկվել մի շարք անձինք։ Անձնական խուզարկություններով նրանց մոտից հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգի խախտման դեպքեր չեն արձանագրվել։

Արդյունավետ էին նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, որոնց շնորհիվ հայտնաբերվեց ՃԵԿ խախտման 250-ից ավելի դեպք։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 25 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 16, փոխարինված համարանիշերով և առանց համարանիշերի մեքենաներ, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 14, թաղանթապատված դիմապակիով 39 տրանսպորտային միջոց։ Երեք անձ էլ մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համատեղ ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- ասվում է հաղորդագրության մեջ։