Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել

Լուրեր

18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
18.11.2024 | 21:52
Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ
18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 20:49
ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն անդրադարձել  է միջտարածաշրջանային և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը
18.11.2024 | 20:38
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավոր Մուհամմադ Վեցերորդին
18.11.2024 | 20:30
«Քաղաքական մատաղ»` գալիք ընտրություններին ընդառաջ. ՔՊ-ականները նշում են պաշտոնանկությունների պատճառները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 20:15
Իրանը հրաժարվել է Ռուսաստանից ՀՕՊ միջոցներ գնել՝ Իսրայելի կողմից դրանց ոչնչացումից հետո
18.11.2024 | 20:00
Փաշինյանն է որոշում բոլորի ճակատագիրը․ ի՞նչ տարբերություն՝ «մենակապետության» մեջ ով է ՆԳ նախարար․ Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 28-ին, ժամը 11:33-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Շահումյան ճանապարհահատվածում՝ «Դվին» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է ձորը, ներսում քաղաքացի կա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «NIVA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել դաշտամիջյան հատվածում:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը: