Ոստիկանությանը նոր լծա՞կ, թե՞ ողջունելի նախագիծ. ոստիկանության կողմից հանրային վայրերում տեսանկարահանելն օրինականացվում է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ-ն օրերս 57 կողմ, 31 դեմ ձայնով ընդունեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով ոստիկանությանը թույլատրվում է հանրային վայրերում տեսանկարահանում և լուսանկարահանում իրականացնել:

Որոշման մասին տարատեսակ կարծիքներ են հնչում, ընդդիմադիր գործիչներից շատերը դեմ են այս նախագծին, մինչդեռ ոստիկանությունից նշում են, որ նախագիծն իրենց որևէ նոր լծակ չի տալու:

Ի տարբերություն ընդդիմադիր գործիչների, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը ողջունում է այս նախագիծը՝ նշելով, որ մինչ այժմ ոստիկանությունը տեսանկարահանում և լուսանկարահանում իրականացնում էր առանց օրենսդրական կարգավորումների, իսկ այս նախագծով վերջ կդրվի բարձիթողի վիճակին:

Հարցին, թե արդյոք սա միջամտություն չէ մարդու անձնական կյանքին, Դոյդոյանը դրական պատասխան տվեց, սակայն հիշեցրեց, որ այն ունի հատուկ նպատակ՝ հանցագործությունների կանխումը, իսկ եթե միջամտությունը այլ նպատակ հետապնդի, ապա այդ պարագայում արդեն կլինի հակաօրինական:

Նշենք, որ նախագիծը ներկայացնելիս ոստիկանությունից պնդում էին, որ պարտավորվելու են ապահովել տեղեկությունների հավաքման և օգտագործման նպատակի լեգիտիմությունը, կհստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները:

Ըստ նախագծի՝ տեսանյութերը կամ լուսանկարներն այլ նպատակներով օգտագործելը, այդ թվում` հրապարակելը, արգելվում է:

Թե որքանով այս խոստումները կիրականանան՝ կապրենք, կտեսնենք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան