Վահան Բադասյանը զենքով սպառնաց Փաշինյանին․ «Թող ԱԱԾ-ն գա». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2024 | 00:56
Բլինքենը Ալիևին կոչ է արել շարունակել ՀՀ-ի հետ բանակցությունները ու ազատել անարդարացի ձերբակալվածներին, Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է բաժանարար գծերից
28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ուղղակի կործանեց բանակը։ Նրա հեռացումից պետք է սկսել։ Ամբողջ հրամանատարական կազմին և բոլոր պատասխանատուներին պետք է հեռացնենք դատական կազմով, իսկ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաև թշնամի։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

«Թշնամուն պետք է հեռացնել ընդհուպ ֆիզիկապես՝ զենքի միջոցով։ Այո, ես սպառնալիքի կոչեր եմ հնչեցնում։ Ինձ թող ԱԱԾ-ն ձերբակալի։ Թշամին ենթակա է ոչնչացման։ Դա պետք է անհատները անեն։ Մեկը ես պատրաստ եմ դա անել։ Նախ մենք պետք է երկիրը մաքրենք թշնամուց, հետո մյուս հարցերը լուծենք»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ Փաշինյանին համարում է ՀՀ թշնամի:

Բադասյանը նշեց, որ պետք է ձևավորել ազգային ուժ, հետո այդ ազգային ուժն իրենից պետք է ընտրի առաջնորդ. «Մենք այսօր քննարկելու ենք օրեր առաջ Մատենադարանում տեղի ունեցած հայկական համաժողովի արդյունքները։ Առաջարկություն է եղել ստեղծել ռազմական խորհուրդ։ Մենք ստեղծելու ենք այդ ռազմական խորհուրդը, հրապարակելու ենք խորհրդի ձևն ու գործունեությունը»։

Վահան Բադասյանը շեշտեց, որ Արցախի ղեկավարության կազմը նույնպես պետք է ամբողջովին փոխել։

Բադասյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվեց պատերազմին ծրագրավորած. «Սկսած 2001 թվականից, որտեղ ինքը իր հայտնի հոդվածով հանդես եկավ, այդ օրվանից նա պատրաստվում է։ Նրան դրսի ուժերը պատրաստել են դավաճանության»։

Հիշեցմանը, որ ինքը սատարում էր Փաշինյանին՝ Բադասյանն ասաց. «Ես նրան սատարում էի՝ ատելով հներին։ Նա առաջին հերթին դավաճանեց հեղափոխությանը, նա չպատժեց հանցավոր հներին։ Նա առաջ բերելով իր ծրագիրը՝ կատարեց անթույլատրելին»։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե դավաճանել էին բանակին, այդ պատճառով պարտվեցինք, Բադասյանն ասաց. «Նա մանիպուլյացնում է դա։ Նա առավոտից երեկո բացի իր պարտականությունից, զբաղվում է մանիպուլյացիայով և ստերով։ Նա ոչինչ չի հասկանում պետական կառավարումից, գերիների հարցով մատը մատին չի տալիս, ոչինչ չի հասկանում»։

Հարցին՝ արդյոք կո՞ղմ է արտահերթ ընտրություններ անցկացնելուն, Բադասյանն ասաց. «Արտահերթ ընտրություններ պետք չեն, Փաշինյանը պետք է վերանա ու հեռանա։ Եթե չի հեռանում, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, զենքով։ Ես սկսելու եմ կազմակերպել»։

Մանրամասները՝ տեսանյութում: