«Ալրաղացի Լյովիկը» ասել է՝ անունս չտաք. դատախազը միջնորդեց կալանքը չփոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, նախագահությամբ Տաթևիկ Գրիգորյանի, մեկնարկեց ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ Սարգսյանը տևական ժամանակ հետախուզման մեջ էր, նա հայտնաբերվեց և կականավորվեց անցած տարի:

Սարգսյանը այսօրվա դատական նիստին չէր եկել, նա գրությամբ դիմել էր դատարանին՝ խնդրելով փոխել իր խափանման միջոցը: Դատախազը, մինչդեռ, առարկեց՝ նշելով, որ Լևոն Սարգսյանի խափանման միջոցը պետք է մնա անփոփոխ:

Նա նշեց, որ նախկինում բոլոր դատարանները հաստատված են համարել հիմնավոր կասկածի առկայությունը և կալանքը որպես խափանման միջոց թողել են անփոփոխ: «Ազատությամ մեջ մնալով Լևոն Սարգսյանը կարող է թաքնվել գործի քննությունից և խոչընդոտել արդարացի քննությանը»,֊ նշեց մեղադրողը՝ հիշեցնելով, որ նա ՌԴ֊ում դիմել է քաղաքացիություն ստանալու համար, սակայն մերժվել է. «Այս դիմումը ևս խոսում է այն մասին, որ նա նպատակ է ունեցել թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, Լևոն Սարգսյանը գործով վկաներին հորդորել է՝ իր անունը չտալ, իսկ գործով անցնող անձանցից մեկն էլ խնդրել է առերեսում չիրականացնել՝ հաշվի առնելով Լևոն Սարգսյանի ունեցած ազդեցությունը»:

Սարգսյանի պաշտպաններից Աշոտ Սարգսյանն ասաց, որ այս դեպքը արտառոց է, երբ բոլորը նախնական ցուցմունք են տալիս, հետո ցուցմունքներից հրաժարվում, բայց անձը շարունակում է մնալ կալանքի տակ. «Էդ մի անձը որ հրաժարվել է առերեսվել Սուրեն Մելքոնյանն է, բայց առերեսվելուց հրաժարվել է՝ ասելով, թե կաշկանդվում է Սարգսյանից: Բա առերեսման միտքն էլ նա է, որ անձը կաշկանդվի գա ու ճշմարտությունը ասի»:

Պաշտպանը հռետորական հարց տվեց. «Եթե ասում եք կթաքնվի, ո՞նց, ո՞նց է թաքնվելու, ոչ անձնագիր ունի, քրեական գործն էլ վրան կախված, կամ որ ասում են հեղինակությունը կաշկանդում է, նա հիմա ի՞նչ կարգավիճակ ունի, սովորական կալանավոր է»:

Հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:

Լիլիթ Շաբոյան