Քանի՞ օր կբավարարի միջին աշխատավարձը․ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են շուրջ 10 տոկոսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի սպառողական շուկայում, նոյեմբերի համեմատ, գնաճը կազմել է 3․4%, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 3․7%: Բայց եթե այդ սպառողական շուկայից առանձնացնենք միայն սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները, ապա 2020թ. դեկտեմբերին, 2019-ի դեկտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 4.9%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7.2%:

Սրանք պաշտոնական վիճակագրական տվյալներ են։ Գնաճը շարունակվել է նաև 2021 թվականի հունվարին։ Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, շուկայի զարգացումներին հետևելով, արձանագում է՝ առաջիկայում էլի բարձրացումներ կլինեն։

Իսկ մեր շուկայի գնաճը նոյեմբեր-դեկտեմբերից չէ, որ սկսվել է։ Մինչ պատերազմն արդեն կար մի շարք ապրանքների գների աճ։

Համաշխարհային շուկայի գնաճի ազդեցությունից բացի՝ քիչ չէ նաև ներքին տնտեսական անկայունության դերը՝ դրամի արժեզրկում, ներդրումների պակաս, արտահանման նվազում։

Էկոնոմիկայի նախարարը կարծում է՝ գնաճը թիրախային միջակայքում է։ Այդ մասին Վահան Քերոբյանը նշել է հունվարի 14-ին Կառավարության հերթական նիստից հետո՝ վստահեցնելով, որ ձեթի թանկացումը կարող է կոմպենսացվել, օրինակ, սպասքի հեղուկի էժանացումով։

Ամեն դեպքում՝ հասկանալու համար՝ ինչպիսի՞ն կլինեն հունվարի ցուցանիշները և ի՞նչ սպասել առաջիկա ամիսներին, Factor TV-ն դիմեց Կենտրոնական բանկ, որտեղից արձագանքեցին՝ ընթացիկ ամիսը դեռ ուսումնասիրության փուլում է, փետրվարի 1-ին ասուլիսով կանդրադառնան նաև այդ հարցերին։

Տնտեսագետի խոսքով, եթե սպառողական զամբյուղի փոփոխությունը ներկայացնենք թվերով, այսպիսի պատկեր կստանանք․ միջին աշխատավարձը, նախկին 25 օրվա փոխարեն, կբավարարի մոտ 15 օր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրինա Մկրչտչյան