Ահազանգից օրեր անց՝ Բնապահպանության նախարարությունն այսօր նոր Թեղուտ է հասել

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Այս պահին Լոռու մարզի աշխատակիցները տեղում են, ուսումնասիրում են տարածքը, որպեսզի պարզվի ահազանգի իսկությունը և համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեն», – մեզ հետ զրույցում, անդրադառնալով հունվարի 19-ից Թեղուտի պոչամբարից արտահոսքերի մասին ահազանգերին՝ ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի խոսնակ Վրույր Պեպանյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ահազանգելով․ «Հավաստի տվյալների համաձայն՝ Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով առնվազն չորս օր է պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը: Սա լուրջ էկոլոգիական աղետների պատճառ կարող է հանդիսանալ նաև անդրազգային մակարդակով, քանի որ Դեբետը հոսում է դեպի հարևան Վրաստանի սահմանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս աղետի մասին տեղեկատվության արտահոսքը հնարավոր միջոցներով փորձում են կանխել իրավապահ մարմինների ներգրավմամբ»:

Վրույր Պեպանյանը հիշեցնում է՝ իրենց տեսչական կառույցը օգոստոսից է գործում, դրանից առաջ կատարվածի մասին մեկնաբանություն տալ չի կարող: Նա նաև շտապում է ընդգծել, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն ներառվել է իրենց տարեկան ստուգումների ցանկում, ինչը նշանակում է, որ առաջիկա մեկ տարում ստուգումներ կիրականացվեն ընկերությունում: Իսկ մինչ այդ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Շնող համայնքի բնակիչ Լևոն Ալիխանանյանը, ջուրը մաքրում տանում է ամեն ինչ, և երբ հանձնաժողովը տեղ է հասնում՝ արդեն տեսանելի երևույթներ չեն լինում:

Հիշեցնենք, որ անցած նոյեմբերին Factor.am-ը այցելել էր և տեղում արձանագրել, որ Դեբեդ գետը աղտոտված է:

 

Լիլիթ Շաբոյան