Ծննդյան օրը՝ հուղարկավորություն․ գերի ընկած Արսեն Ղարախանյանի մարմինն են գտել

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Օրեր առաջ Factor.am-ը գրել էր, որ Հադրութի իր տնից անհետ կորած Արսեն Ղարախանյանի ընտանիքի անդամները, երեք ամիս նրանից լուր չունենալուց հետո, հունվարի 6-ին Ադրբեջանի տարածած տեսանյութում տեսել ու ճանաչել էին նրան։

Արցախում հունվարի 18-ի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 7 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին: Քաղաքացու ինքնությունը հաջողվել է պարզել՝ նա 1976 թվականին ծնված Արսեն Ղարախանյանն է: Նրան հաջողվել է ճանաչել հագուստից, գրպանում եղել է նաև բջջային հեռախոսը:

Ղարախանյանի դին հայտնաբերվել է Հադրութում։ Նրա հարազատները Factor.am-ին պատմեցին, որ որոնողական աշխատանքներ իրականացնելիս փրկարարներն այդ տարածքով անցնել են, բայց դին չեն գտել, միայն երկրորդ անգամ անցնելիս են տարածքում նկատել, որ փոսն այլ ձև ունի։ Քանդել են ու գտել Ղարախանյանի մարմինը՝ կապտուկներով։

Արսենի որդին մեզ պատմեց, որ այսօր Արցախում տեղի է ունեցել հուղարկավորությունը․ «Այսօր հայրիկիս ծննդյան օրն էր, հենց այսօր էլ հուղարկավորեցինք»։

Նշենք, որ այս ընտանիքի պապը՝ Ալեքսանդր Ղարախանայնը նույնպես գերեվարվել էր։ Նա դեկտեմբերին հայրենիք վերադարձած 44 գերիների թվում էր։

Լիլիթ Շաբոյան