Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Բոլորը

Ես միանում է պարոն Ծառուկյանի գնահատականին: Այս մասին խորհրդարանում լրագորղների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը քննադատել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հնչեցրած « բոմժ» արտահայտությանը՝ մի շարք գյումրեցիների հասցեին, որոնք փակել էին նրա ճանապարհը:

«Ես, իհարկե, հասկանում եմ, որ երբեմն էմոցիաներն էնպես են խտանում և այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ չես կարողանում մնալ ադեկվատ լեքսիկոնի շրջանակում, բայց հասկանում եմ նաև, որ մենք քաղաքական գործիչներ ենք և ինչքան էլ սադրանքները լինեն անհանդուրժելի, պետք է չտրվենք սադրանքների»:

Անդրադառնալով հարցին, թե ինքն այլևս չի՞ օգտագործելու «Ժեխ» բառը, Զոհրաբյանն ասաց. «Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց, իմ կոնտեքստն այլ է եղել, ես ասել եմ՝ բոլոր նրանք, ովքեր արդարացնում են դավաճանությունը, ովքեր ասում են, որ լավ է եղել, որ 5000 և ավելի երեխա է սպանվել, ժեխ են»:

Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգն անփոփոխ է և Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա. «Նա այլևս վտանգ է Հայաստանի ազգային անվտանգութանը, Նիկոլ Փաշինյանն ինչքան շուտ դա հասկանա, այնքան շուտ մենք հնարավորություն կունենանք ուղղելու մեր ողնաշարը և զբաղվելու խնդիրներով, որովհետև ինքը չի կարող լինել ադեկվատ բանակցող»:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է լինեն Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան ձևաչափով այլ հանդիպումներ, Զոհրաբյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանն այն քաղաքական գործիչն է, որը ժողովրդի թիկունքում որևէ թաքուն հանդիպում անելու անգամ մոտիվացիա չունի, և նրա բոլոր հանդիպումները եղել են և կլինեն հրապարակային:

Մանրամասները՝ տեսանյութում: