Անհավատալի և անտեսանելի պայքար. Պյոտոր Սվիտալսկու ուշագրավ բացահայտումը. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին ուշագրավ բացահայտում է արել: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը, առանց սպասելու հաջորդ ընտրություններին, քաղաքական կոռուպցիայի դեմ ուղղված քայլեր է նախաձեռնել: Դեսպանը հավելել է, թե այդ օրենսդրական քայլերի ընդունումից եւ իրականացումից հետո ընտրությունները կդառնան ավելի մաքուր, արդար եւ ավելի լավը: Նա, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, այլ խորհուրդ է տվել դա հարցնել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից:

«Ժողովուրդ» օրաթերթը նախարարից փորձեց ճշտել տեղեկությունը, սակայն, ապարդյուն: Նշենք նաեւ, որ այս ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել ու շրջանառության մեջ է դրվել ՀՀ Ընտրական օրենսգրքի մի նախագիծ, որտեղ, սակայն, իրավական ամրագրումներ են ներկայացված վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Իսկ քաղաքական կոռուպցիայի՝ ընտրակաշառքի վերաբերյալ չկա որեւէ բառ: Չի բացառվում, այնուամենայնիվ, որ հիմա ԸՕ եւս մեկ նախագիծ է մշակվում, բայց քանի որ դեռ չի ավարտվել, շրջանառության մեջ չի դրվել:

Ամեն դեպքում, հիշեցնենք` քաղաքական կոռուպցիայի թեմային անդրադարձ կար նաեւ ԱԺ ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշման մեջ, որտեղ նշված է, թե քաղաքական կոռուպցիայի «արմատախիլ անելը պետական քաղաքականության եւ երկրի իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթություն պետք է լինի: Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում»: Միայն թե, զարմանալի է՝ ինչպե՞ս է իշխանությունը կտրելու այն ճյուղը, որի վրա նստած է ինքը. ի վերջո, այս իշխանությունը ձեւավորվել է քաղաքական կոռուպցիայի արդյունքում 10 հազարական դրամների շնորհիվ:

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: