Դեպի Իրան հայկական ապրանքներն արտահանելիս ընթացակարգային խոչընդոտները կհարթվեն

Լուրեր

15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
Բոլորը

Դեպի Իրան հայկական ապրանքներն արտահանելիս ընթացակարգային խոչընդոտները կհարթվեն: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 31-ին, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի և իր իրանցի պաշտոնակից, Իրանի Առևտրի խթանման կազմակերպության նախագահ, Իրանի Հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրովթաջի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի զարգացման հիմնադրամից  հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Հանդիպմանը քննարկել են երկու երկրներում ներդրումները, առևտրաշրջանառությունը խթանելու գործնական քայլերը և առաջացած խնդիրները։

2016 թ. հոկտեմբերին Թեհրանում անցկացված «Հայաստան Էքսպոյից» հետո սննդի, շինանյութի, ոսկեգործության, զբոսաշրջության, տեքստիլ ոլորտի 18 ընկերություններ և բանկեր բանակցություններ են վարում հայկական ապրանքների և ծառայությունների արտահանման ուղղությամբ։ Հիմնադրամի գործադիր տնօրենը բարձրացրել է ցուցահանդեսից հետո դեպի Իրան հայկական ապրանքների արտահանման ժամանակ առաջացող ընթացակարգային խոչընդոտների վերացման խնդիրը։ «Նախորդ տարի ցուցահանդեսին մասնակցելիս հայկական ընկերությունները հանդիպել են մի շարք ընթացակարգային խնդիրների՝ իրենց ապրանքներն ու իրերն Իրան տեղափոխելիս՝ կապված լրացուցիչ թույլտվությունների համակարգի հետ, որը բավականին բարդ, ժամանակատար գործընթաց է։ Անհրաժեշտ է դյուրացնել այդ ընթացակարգերը»,-նշել է Արմեն Ա. Ավակյանը։

ՀԶՀ Արտահանման տնօրեն Հայկ Միրզոյանը ներկայացրել է արտահանման պայմանավորվածություններ ձեռք բերած և խոչընդոտների հանդիպած հայկական ընկերությունների ցանկը. հիմնականում սննդամթերք, տեքստիլ, ոսկերչական իրեր արտահանող։

«Հիմա ես այստեղ եմ և պատրաստ եմ հանդիպել նման խնդիրներ ունեցող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ, պետական կառույցները պետք է ճանապարհ հարթեն, ենթակառուցվածքներ ստեղծեն երկու երկրների գործարարների համար Իրանում և Հայաստանում նոր ներդրումներ անելու և առևտրի ծավալները մեծացնելու համար»,- նշել է Իրանի Առևտրի խթանման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջը։

Իրանցի պաշտոնակցի առաջարկով ՀԶՀ գործադիր տնօրենը ներկայացրել է մեր երկրի արտահանման և ներդրումային հեռանկարներ ունեցող ոլորտները՝ ՏՏ, զբոսաշրջություն, գյուղմթերքի վերամշակում, տեքստիլ, ոսկերչություն։

Հանդիպմանը շոշափվել է նաև մեր երկրից դեպի Իրան ներմուծվող ապրանքների համար սահմանված բարձր մաքսատուրքերի խնդիրը (որոշ դեպքերում՝ 100 տոկոսից ավելի)։ Ներկայում դեպի Իրան արտոնյալ պայմաններով՝ ցածր մաքսատուրքով 37 անուն հայկական ապրանքների արտահանման համար բանակցություններ են ընթանում։

Իրանական կողմի առաջարկով ՀԶՀ-ն կաջակցի Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպմանը։

Հանդիպման ավարտին Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ա. Ավակյանը և Իրանի Առևտրի խթանման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջը համագործակցությունն ակտիվացնելու մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Հուշագրով պայմանավորվել են աջակցել երկու կողմերի գործարարներին՝ Հայաստանում և Իրանում գործունեություն ծավալելիս։

Իրանի Առևտրի խթանման կազմակերպության նախագահ, Իրանի Հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրովթաջը հայաստանցի պաշտոնակցին աշխատանքային այցով հրավիրել է Իրան, առաջարկն ընդունվել է։