«Սասնա ծռերի» գործով դատական նիստը չի կայացել
Հասարակություն
13.01.2021 | 11:31«Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստն այսօր չի կայացել։ Պատճառը եղել է խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի՝ առողջական խնդիրներով պայմանավորված նիստին չներկայանալը։
Հիշեցնենք, որ գործը գտնվում է պաշտպանական ճառերի փուլում։ Նրանց լսելուց հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։
Նշենք, որ մեղադրող կողմը պահանջել է 8-9 տարվա ազատարկման դատապարտել խմբի որոշ անդամների, ոստիկանի սպանության համար մեղադրվողներ Արմեն Բիլյանին՝ 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին ցմահ ազատազրկման։