Թոշակ, աշխատավարձ վճարելու խնդիր չունենք. ֆինանսների փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
Բոլորը

Տարբեր թիրախային խմբերին աջակցության ծրագրերը դեռևս ընթացքի մեջ են և մեկ գործընթաց, որը դեռ չի ավարտվել, դրա ֆինանսական ծախսի մասին խոսելը ժամանակավրեպ է։ Կլինի պետական բյուջեի կատարման հաշվետվություն, որտեղ մանրամասն ներկայացված կլինի այդ տեղեկատվությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Հարցին, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամից վերցված 53 մլրդ դրամը որ ուղղություններով է ծախսվել, Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ եղել է նախարարության պաշտոնական հրապարակումը, Ֆինանսների նախարարի մեկնաբանությունն ու բացատրությունն այդ հարցի առնչությամբ:

«Սրանով չենք սահմանափակվի։ Բնականաբար առաջիկայում կլինի նաև պետբյուջեի կատարման մանրամասն հաշվետվություն, որտեղ վստահաբար կտեսնեք բոլոր հնարավոր հարցերի պատասխանները»,- նշեց Արման Պողոսյանը։

Փոխնախարարը հերքեց այն տեղեկատվությունը, որ կենսաթոշակի բաժանման ճգնաժամ է առաջացել և հիմնադրամից վերցված գումարն այդ նպատակով են օգտագործել: «Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ միասնական բյուջետային գործընթացի, առաջնահերթությունների, գերակայությունների շրջանակներում այդ միջոցների տնօրինում է իրականացվել»,- ասաց Արման Պողոսյանը՝ ընդգծելով՝ աշխատավարձերի և կենսաթոշակներ վճարելու խնդիր չունենք։

Մանրամասները՝ տեսանյութում: