Ցավոք, մեզ չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը․ Նիկոլ Փաշինյանը՝ եռակողմ հանդիպման արդյունքների մասին

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, Արցախի կարգավիճակի հարցը դեռևս պետք է որոշվի, և Երևանը պատրաստ է այս հարցով բանակցությունների։ Հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիման արդյունքներով։

«Իհարկե, մեզ հաջողվել է ընդհանուր առմամբ ապահովել հրադադարի ռեժիմը, սակայն դեռևս շատ հարցեր են մնում, որոնք պետք է լուծվեն։ Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է։ Իհարկե, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում քննարկումները մասնավորապես այս հարցի շուրջ։ Ցավոք, մեզ չի հաջողվել լուծել ռազմագերիների վերաբերյալ հարցը։ Դա ամենազգայուն ու ամենացավոտ հարցն է, քանի որ մարդասիրական հարց է, մենք պայմանավորվել ենք, որ կշարունակենք աշխատել այս ուղղությամբ, սակայն մենք կարծում ենք, որ, ցավոք, մեր համատեղ հայտարարության 8-րդ կետը ամբողջությամբ չի իրականացվում, և ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի կարճ ժամանակահատվածում հասնել կոնկրետ որոշման։ Սակայն պետք է նշեմ, որ այն հայտարարությունը, որը մենք այսօր ստորագրել ենք, իսկապես չափազանց կարևոր է և չեմ թաքցնում, որ այս հայտարարության ստորագրումը կարող է իսկապես փոխել մեր տարածաշրջանի տնտեսաական կերպարը և տնտեսական նորամուծությունները կարող են նաև հանգեցնել անվտանգության է՛լ ավելի հուսալի երաշխիքների։ Մենք պատրաստ ենք կառուցողական աշխատանք իրականացնել այս ուղղությամբ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ, ցավոք, մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չի լուծել մի շարք խնդիրներ և հույս է հայտնել, որ հետագայում այս ուղղությամբ ակտիվ քայլեր կձեռնարկվեն։

 

Տաթև Ֆռանգյան