Ուզում ենք, որ պինդ մնանք, տեսնենք՝ վերջը ինչ կլինի․ կյանքը պատերազմից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Լիանա Աթայանն արդեն մեկ տարի է՝ Ասկերանի շրջանից գալիս է Ստեփանակերտ, կարկանդակներ ու ժենգյալով հաց է թխում և վաճառում: Սակայն կորոնավիրուսով պայմանավորված քիչ վաճառքին հաջորդեց պատերազմը։

Պատերազմի առաջին իսկ օրից իր փոքրիկ կրպակը փակ է եղել, ինքն էլ տեղափոխվել է Երևան։ Արդեն մոտ 1 ամիս է վերադարձել է՝ ամբողջ ընտանիքով՝ չնայած կենցաղային վատ պայմաններին ու տների ոչ բարեկարգ վիճակին:

Նոյեմբերի 26-ից կրկին փոքրիկ կրպակը բացել է,  կորոնավիրուսով վարակվելու վախը սրտում է, բայց ապրել է պետք։ Լիանա Աթայանն ասում է՝ առողջական խնդիրներ ունի, չգիտի եթե հանկարծ վարակվի, ինչ է անելու։ Տանը տարեցներ էլ կան, իրենց կյանքի համար էլ է վախենում:

Հետպատերազմական Արցախում, որտեղ դեռ տարածվում է կորոնավիրուսը, Աթայան Լիանան չգիտի՝ արդյոք երկար կկարողանա՞ բաց պահել կրպակը։

Հոկտմբերի 1-ից դեկտեմբերի 21-ը Արցախում իրականացվել է 2585 նմուշառում: Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 1130 մարդու մոտ: Բժշկական կենտրոնում բուժում է ստանում 60 հիվանդ: Գրանցվել է մահվան 30 դեպք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան

Տեսանյութը պատրաստվել է Տեղահանված և տեղի բնակչության տնտեսական և սոցիալական մասնակցություն ծրագրի շրջանակում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ ու Գերմանայի Տնտեսական համագործակցության և զարգացման պետական նախարարության, Վրաստանի Զավթված տարածքների, ներքին տեղահանվածների աշխատանքային, առողջապահական և սոցիալական հարցերով նախարարության և «Դոյչէ Վելլե» ակադեմիայի հետ համագործակցության շրջանակում։  

ԳՄՀԸ–ն չի կրում որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն տվյալ նյութի հստակության, իրավունակության և վստահելիության հարցում։