Նոյեմբերյանի շրջանի գյուղերում ջրից թունավորված 16 անձանց մեծ մասը երեխաներ են

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Նոյեմբերյանի շրջանի գյուղերում ջրից թունավորվել է 16 անձ, որոնց մեծ մասը երեխաներ են։

ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 15-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ 2020թ․ դեկտեմբերի 31-ից մինչ 2021թ․ հունվարի 4-ը թունավորման նախանշաններով (ջրից) ԲԿ են տեղափոխվել Կողբ գյուղի բնակիչներ Մարիամ Բ․-ն (ծնված 2017 թ․), Մարիամ Ջ․-ն (ծնված 2008 թ․), Ծովիկ Մ․-ն (ծնված 2012 թ․), Նարե Բ․-ն (ծնված 2006 թ․), Ոսկեվան գյուղի բնակիչներ Նարե Ն․-ն (2006 թ․), Ալեք Ն․-ն (ծնված 2008 թ․), Կոթի գյուղի բնակիչներ Դավիթ Ս․-ն (ծնված 1978 թ․), Ծովիկ Մ․-ն (ծնված 1955 թ․), Անիտա Մ․-ն (ծնված 2006 թ․), Սուրեն Մ․-ն (ծնված 2011 թ․), Ծովինար Մ․-ն (ծնված 2008 թ․), Անգելինա Ք․-ն (ծնված 2019 թ․), Այրում գյուղի բնակիչներ Մարիամ Մ․-ն (ծնված 1983 թ․), Գոհար Մ․-ն (ծնված 2010 թ․), Բաղանիս գյուղի բնակիչներ Սիրուշ Ա․-ն (ծնված 1991 թ․) և Հովհաննես Բ․-ն (ծնված 2015 թ․)։

Մարիամ Բ․-ն, Նարե Ն․-ն, Մարիամ Ջ․-ն, Սիրուշ Ա․-ն, Հովհաննես Բ․-ն, Դավիթ Ս․-ն և Ալեք Ն․-ն ստացել են բուժօգնություն և դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով՝ այսօր, ջրի որակին ներկայացվող պահանջների խախտումների պատճառով շտապ դադարեցվել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջեւան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը։ Մինչեւ այս, հաղորդվում էր 14 մարդու թունավորման մասին։