Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանից դուրս զինծառայողների բուժման կարգը

Լուրեր

06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 23:08
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ զինծառայողի և փրկարարական ծառայողի բուժման, կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը սահմանվում է Կառավարության N 410-Ն որոշման համաձայն։

Մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը առողջապահության նախարարություն է ներկայացնում`

1) զինծառայողի կամ նրա ծնողի, կամ ամուսնու, կամ զավակի դիմումը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը,
2) զինծառայողի հիվանդության բուժման (հետազոտության) ընթացքի, զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը,
3) Պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանումից ստացված գրավոր տեղեկատվություն այն փաստի մասին, որ զինծառայողը վնասվածքը (հիվանդությունը) ստացել է մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս, և այն զինծառայողի կողմից դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք չէ,
4) օտարերկրյա պետության բժշկական կազմակերպությունից էլեկտրոնային կամ այլ եղանակով ստացված գրավոր տեղեկատվությունը զինծառայողի բուժման (հետազոտության) ձևերի, ժամկետների և բուժման (հետազոտության) համար անհրաժեշտ ծախսերի մասին:

Այնուհետև ստեղծվում է հանձնաժողով, որի աշխատանքները կազմակերպում է առողջապահության նախարարության աշխատակազմը: Անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրությունից և նեղ մասնագետների հետ խորհրդակցությունից հետո առավելագույնը 15-օրյա ժամկետում պատասխանում է դիմումատուին։