Ջաբրայիլում ու Հադրութում հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին․ Արցախի ԱԻՊԾ

Լուրեր

07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
Բոլորը

Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակվող որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 20 դի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Երեկ՝ հունվարի 3-ին, Հադրութում և Մեխակավանում (Ջաբրայիլ) հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին։ Զինվորականների մի քանի մարմիններ հայտնաբերվել են Ջաբրայիլի դիրքային հատվածում, որը նախկինում եղել է մեր առաջնագիծը, մի քանիսը՝ Հադրութի դիրքերում», – նշեց Թադևոսյանը։

Գտնված քաղաքացիական անձը տարեց տղամարդ է, նրա դին հայտնաբերել են Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքի դաշտավայրային հատվածից։

«Պետք է իրականացվի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի իմանանք, թե այդ անձն արդյոք բեկորային մահացու վիրավորում է ստացել, թե՞ թուրքերն են սպանել։ Դին հայտնաբերվել է դաշտավայրային հատվածում»։

Թադևոսյանը տեղեկացրեց, որ այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են նույն ուղղություններով՝ Հադրութ, Կարմրակուճ, Մեխակավան։