ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Հրազդան քաղաքում
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում հայտնաբերել և բաժին բերման է ենթարկվել ՌԴ Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության Զոլսկի շրջանի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարները) 2-րդ մասի հատկանիշներով հետախուզվող Ռազմիկ Շ․-ն։