Մոսկվայում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները, քննարկել գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր
Հասարակություն
30.12.2020 | 15:21Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող:
Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ: