27-ամյա երիտասարդի դանակահարություն Երևանի հյուրատներից մեկում․ ոստիկանության բացահայտումը

Լուրեր

06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ին Կենտրոն վարչական տարածքում դանակահարություն էր եղել: Ժամը 13.30-ից 14-ի սահմաններում նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժին երկու ահազանգ ստացվեց: Առաջինը օպերատիվ կառավարման կենտրոնից էր. հայտնում էին, որ Պուշկինի փողոցում գտնվող հյուրատանը դանակահարություն է եղել: Երկրորդ ահազանգն արդեն հիվանդանոցից էր. նշված հասցեից շտապօգնության բրիգադը կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով 27-ամյա մի տղամարդու էր տեղափոխել բժշկական կենտրոն:

Օպերատիվ խմբի մի մասը՝ հյուրատուն, մյուսները հիվանդանոց մեկնեցին։ Տուժողից հնարավոր չէր բացատրություն վերցնել: Ոստիկանները զրուցեցին բժշկի հետ, արձանագրեցին ախտորոշումը:

Դեպքի վայրի զննությանը զուգահեռ՝ քրեական հետախույզները օպերատիվ հարցումներ իրականացրին: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները: Եվ համատեղ միջոցառումների արդյունքում դեպքից օրեր անց հանցագործությունը բացահայտվեց:

Տեղեկություններ ստացվեցին, որ տուժողին վիճաբանության ժամանակ դանակահարել էր Լենինգրադյան փողոցի 29-ամյա մի բնակիչ:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 20-ի սահմաններում, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, 29-ամյա տղամարդը բերման ենթարակվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և ձերբակալվեց:

Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։