Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Կարեն Առուստամյանին ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Քվեարկության արդյունքները հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 103 «կողմ» և 1 «դեմ»,- ասաց Հովակիմյանը: