Որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել, և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել. ՊԲ
Արցախի Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։ Այդ մասին հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել, և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ ՊԲ-ն շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։