ՔԿ-ն Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանին ներկայացրել է որպես նախկին դեսպան

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այսօր Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանին և մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Երևանի կենտրոնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման հետ կապված։

Ուշագրավն այն, որ ՔԿ-ն տարածած հաղորդագրությունում Արմեն Սմբատյանին ներկայացրել է նախկին դեսպան։ Սակայն Արտաքին գործերի նախարարությունից Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ Սմբատյանը շարունակում է զբաղեցնել Իսրայելում Հայաստանի դեսպանի պաշտոնը։

Հիշեցնենք՝ պատերազմի առաջին օերերին՝ հոկտեմբերի 1-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին։

«Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հստակ արտահայտվել է, վերջին անգամ հուլիս ամսին՝ նախարարի մակարդակով։ Եվ այս հարցը մշտապես եղել է մեր երկկողմ օրակարգում։ Բնականաբար, Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է։ Դիվանագիտական խողովակներով բազմիցս այդ մասին հայտնել ենք իսրայելցի մեր գործընկերներին։ Հարկ է նշել, որ դա ցավալի է հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի և Արցախի դեմ»,- հայտնել էր նա։

Նաղդալյանն այսօր Factor.am-ին փոխանցեց, որ խորհրդակցությունների համար Երևան հետ կանչելը չի նշանակում, որ նա չի զբաղեցնում դեսպանի պաշտոնը։

Այս թեմայի շուրջ ՔԿ-ից պարզաբանում ստանալ չհաջողվեց։

Նարեկ Կիրակոսյան