Ինչո՞ւ թվեր չեք ներկայացնում. Թունյանը՝ առողջապահության փոխնախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծով սահմանված երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մեկ տարով՝ սահմանելով 2022 թվականի հունվարի 1-ը: Փոփոխությունների նախագծերի փաթեթը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց համահեղինակ Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով՝ ծխախոտի տարածվածության վրա դրանց ազդեցությունը խիստ կասկածելի է. կասկածելի է, թե դա քանի տոկոսով էր կրճատելու ծխողների թիվը, սակայն մարդկանց, տնտեսավարողների եկամուտների վրա ազդեցությունը խիստ էական է:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, սակայն, հակադարձեց, ասելով, որ կառավարության դիրքորոշումն այն է, որ եթե այդ կետերն ուժի մեջ մտնեն հունվարի 1-ից, որևէ տնտեսական ազդեցություն չեն ունենա, համավարակի պարագայում շատ ավելի կարևոր է, որ օրենքի բոլոր դրույթները գործեն:

«Այս ամիսները ևս մեկ անգամ մեզ ապացուցեցին, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Այսօր կորոնավիրուսային հիվանդությունից մահանում են հենց այն մարդիկ, որոնք ոչ վարակիչ հիվանդություններ ունեն: Ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի ֆակտորը հանդիսանում է ծխախոտի օգտագործումը: Եվ կարծում եմ, որ մենք պետք է մեր ուժերը համատեղ ներդնենք, որ ուժեղացնենք այս օրենքի բոլոր դրույթների կիրարկումը»,- նշեց Նանուշյանը:

«Մենք ունենք հաշվարկ, թե ծխախոտի հրապարակային ցուցադրությունը ինչքանով բացասաբար կազդի տնտեսության վրա»,- նշեց Նանուշյանը:

Բաբկեն Թունյանը դիմելով առողջապահության փոխնախարարին՝ ասաց. «Ինչո՞ւ թվեր չեք ներկայացնում: Այդ թվերը այսօր ներկայացնելո՞ւ եք, թե՞ ոչ»: Փոխնախարարը խոստացավ ներկայացնել:

Մանրամասները՝ տեսանյւոթում: