5 օր է՝ 62 տղաներից լուր չունենք․ առանց նրանց չենք գնա․ Ազատանի բնակիչներն Արցախի նախագահականի դիմաց են գիշերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Արցախի Վերածննդի հրապարակում՝ նախագահականի և Կառավաության շենքի դիմաց արդեն հինգ օր է՝ գիշերում են Շիրակի մարզից եկած ծնողները։ Նրանց տեղեկություններով՝ իրենց տղաները գերեվարվել են։

Հրապարակում վառարան են տեղադրել, որ դիմանան ցրտին։ «Սա մեր վերջին խրամատն է»․ այսպիսի գրությամբ են ծնողները Ազատանից հասել Ստեփանակերտ։ Ասում են՝ առանց որդիների չեն հեռանա։

Վերջին անգամ տղաների հետ խոսել են դեկտեմբերի 11-ին, նրանք Լիսագորի սարերում են եղել։ Այդ օրվանից 62 տղաների հետ այլևս կապ չեն ունեցել։ Ծնողները ցանկացել են անձամբ գնալ այդ տարածքներ, սակայն թույլ չեն տվել։ Հանդիպել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի և Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ։

Տղաները գերեվարվե՞լ են, թե՞ ոչ։ Հարցի շուրջ տեղեկություններ ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Արցախի պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանի հետ։ Մեր զանգերը, սակայն, անպատասխան մնացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան