Աշխարհի գավաթ․ Վազգեն Թևանյանը՝ ոսկե մեդալակիր

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր։ Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Թևանյանը գոտեմարտել է Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և 9։1 հաշվով հաղթանակ տոնել. տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

Եզրափակչի ճանապարհին ևս Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնը վստահ հաղթանակներ է տոնել։ Որակավորման փուլում Թևանյանը 6։0 հաշվով պարտության է մատնել Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակչում հաղթել է Հաջի Մոհամեդ Ալիին (Բահրեյն)՝ 11։0, 1/4 եզրափակչում 10։0 հաշվով առավելության է հասել Նիկոյալ Օխլոպկովի (Ռումինիա) նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտում 7։2 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանին։

Սա Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երրորդ մեդալն է Աշխարհի գավաթի խաղարկությունում․ երեկ արծաթե մեդալ է նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ), իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հունահռոմեականներից Աշխարհի գավաթում արծաթե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (72 կգ), իսկ Սլավիկ Գալստյանը (63 կգ) նվաճել է բրոնզե մեդալ: