«Պետք է ոգեշնչել ժողովրդին»․ հիմնը և զինանշանը փոխելու պատեհ ժամանակը հիմա՞ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Հայաստանի Հանրապետության օրհներգը և զինանշանը փոխելու թեման օրերս կրկին բուռն քննարկումների կիզակետում է հայտնվել։ Հանրության մի ստվար զանգված կարծում է, որ հենց հայ ժողովրդի համար վճռորոշ այս ժամանակաշրջանում է հարկավոր փոխել պետության խորհրդանիշները՝ դարձնելով դրանք ավելի հայեցի և ոգեշնչող։ Մյուսները, սակայն, այն համոզման են, որ հիմա ամենևին էլ նման փոփոխությունների ժամանակը չէ։ Քննարկումների այս ֆոնին համացանցում արդեն իսկ մեծ տարածում է գտել երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանի առաջարկը՝ Հայաստանի հիմնը փոխարինել Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատ» ստեղծագործությամբ․ խոսք՝ Պարույր Սևակի։

Երաժշտագետը շեշտում է՝ «Մեր հայրենիք»-ը հենց առաջին նոտայից ոչ թե բարձրանում է, այլ իջնում, այն պրիմիտիվ, ոչ սթափեցնող, հայերի հետ կապ չունեցող գործ է, որի երաժշտությունը վերցված է Գլազունովի «Ռայմոնդա» օպերայից։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե հիմա օրհներգը փոխելու պատեհ ժամանակը չէ, Հասմիկ Բաղրամյանը հակադարձում է՝ «հիմա ժողովրդի մեջքը, ոգին կոտրված է, և ժամանակն է ոգեշնչել մարդկանց»։

Ինչ վերաբերում է զինանշանին, մասնագետները կրկին առաջ են քաշում այն հարցը, որ «ՀՀ զինանշանի մասին» օրենքը թերի է. նկարագրությունը հատուկ հերալդիկ լեզվով չէ: Նրանք շեշտում են՝ մեր զինանշանին պատկերված երկգլխանի արծիվը մարմին ու ոտքեր չունի, թուրը, որ ուժի նշանն է, թաքնված է սաղավարտի տակ, պարզ չէ՝ այն սրածայր է, թե ոչ, արևը, որը պետք է շողա, փակված է։ Բացի այդ՝ մասնագետները պնդում են, որ հերալդիկայի օրենքներով՝ առյուծի և արծվի բերանները պետք է բաց լինեն, նրանց լեզուն պետք է երևա․ դա միջնադարից եկած օրենք է:

Ազգագրագետ Լևոն Աբրահամյանի պնդմամբ՝ մարդիկ հաճախ քննադատում են ներկայիս զինանշանի տեսքը, անգամ դավադրության տեսություններ են շրջանառում՝ տեղյակ չլինելով դրա պատմությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունում չէին հասցրել զինանշանի մասին օրենք ընդունել, ուստի որպես հիմք է ընդունվել Հակոբ Կոջոյանի կատարմամբ և Ալեքսանդր Թամանյանի մտահղացմամբ էսքիզային տարբերակ։

Ազգագրագետը շեշտում է՝ անհրաժեշտ է ոչ թե փոխել, այլ խմբագրել զինանշանը, իսկ դա, հակառակ որոշ պնդումների, ամենևին էլ մեծ ծախսերի հետ կապված չէ։ Հակադարձելով սարյանական զինանշանի կողմնակիցներին՝ մեր զրուցակիցը նկատում է, որ այն այնքան էլ հաջող տարբերակ չէ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ զինանշանի մասով քննարկումները նախարարությունում նոր փուլ են մտնում։ Ինչ վերաբերում է օրհներգին, փոխնախարարի խոսքով՝ մրցույթ հայտարարելու մասին դեռ խոսք չկա։ Նա հույս հայտնեց, որ հերթը կհասնի նաև դրան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան