Ավելացվել է ԼՂ-ում անհետ կորածների որոնման աշխատանքներն իրականացնող խմբերի քանակը․ ՌԴ ՊՆ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

ՌԴ խաղաղապահ զորախումբը համաձայն իր առջև դրված խնդիրների՝ շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, հայտնում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի  պետի տեղակալ, գնդապետ Պերեպելկինը։

Վերջինս հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ միասին շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ինչպես նաև անհետ կորածների որոնումները: Այս աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար որոնման խմբերի քանակը ավելացել է՝  երեքից դառնալով հինգ:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի շտաբում տեղակայված անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրման թեժ գծին ստացվել է ավելի քան 490 հեռախոսազանգ:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մուրադովի կողմից դեկտեմբերի 14-ին ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան ՝ Բաքու քաղաքում տեղի է ունեցել գերիների փոխանակում ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Վերջինս տեղեկացրել է, որ ավարտվել է Մարտակերտում երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայման աշխատանքները,  որը սկսում է բժշկական աջակցություն ցուցաբերել ռուս խաղաղապահներին և հարակից բնակավայրերի բնակիչներին: Բացի այդ, տեղի բնակիչներին բուժօգնություն են ցուցաբերում ռազմական բժիշկների շարժական խմբերը: Ընդհանուր առմամբ, բուժօգնություն է ստացել 558 մարդ, այդ թվում ՝ 67 երեխա:

Դեկտեմբերի 16-ի դրությամբ ապահովվել է ավելի քան 40 հազար փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Խաղաղապահների օգնությամբ ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը: Իրականացվել է 18 կմ երկարությամբ  էլեկտրահաղորդման գծերի և 50 հենարանների նորոգման աշխատանքներ: Վերականգնվել է էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը 24 բնակավայրեր, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 12 հազար մարդ:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ռուս սակրավորները չպայթած ականներից և արկերից մաքրել են 195 հա տարածք և 60 կիլոմետր ճանապարհ:

Ենթակառուցվածքների վերակառուցումը և տարածաշրջանում խաղաղության պահպանումը կշարունակվի նախատեսվածի համաձայն:

Տաթև Ֆռանգյան