Ոստիկանները բացահայտել են տերմինալների գողություններն Էջմիածնում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հոկտեմբերի 6-ին, 11-ին ու 13-ին, ինչպես և նոյեմբերի 29-ին տերմինալների գողությունների վերաբերյալ ահազանգեր են հնչել։ Հափշտակվել էին տարբեր ընկերությունների պատկանող ու տարբեր վայրերում տեղադրված վճարային տերմինալներ, որոնք Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են վնասված ու թալանված, այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Դեպքերի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործեր հարուցվեցին։ Բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողներից բաղկացած խմբերն ուժեղացրին գիշերային հսկողությունը։ Կանխարգելիչ միջոցառումներից զատ քրեական հետախույզներն իրականացրին նաև օպերատիվ միջոցառումներ։ Նրանք նախ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունները կատարել են նույն անձինք, ապա պարզեցին կասկածվողների ինքնությունը։ Էջմիածնի բնակիչ, 33-ամյա և Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 35-ամյա տղամարդկանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ քրեական հետախույզներն իրականացրին նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում 35-ամյա տղամարդը դեկտեմբերի 11-ին, իսկ մյուսը՝ դեկտեմբերի 14-ին, ներկայացան նախաքննական մարմնին։ Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: