Պետական մարմինները ոչ թե տեղեկություն են տալիս, այլ զբաղվում են արդեն տարածվածը հերքելով․ տեղեկատվության սովը՝ կեղծ լուրերի հիմք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

«Տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկացնում է, որ հայրենիք վերադարձած 44 գերեվարվածներից մեկը ես եմ (լուսանկարով)։ Թե ե՞րբ ու ի՞նչ պայմաններում եմ պետական սահմանը հատել, չգիտեմ։

Հ.Գ.։ Ես երբեք չեմ գերեվարվել»։

Սա լրագրողներից մեկի գրառումն է, գերիների լուսանկարներից մեկում իրեն է գտել։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ ապատեղեկատվություն միշտ է եղել, պարզապես հիմա դա նաև ներքաղաքական հարցերում որպես ակտիվ զենք է օգտագործվում։

Այդպես լինում է քաղաքական բոլոր լարված իրավիճակներում՝ նշում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը՝ նշելով, որ այն հատկապես շատ կիրառելի է այս դարաշրջանում, երբ սոցիալական ցանցերը փոխարինում են ավանդական մեդիային։

Իսկ այդ հարցում մեծ դեր ունեցավ Կառավարությունը՝ շեշտում է Դոյդոյանը։ Արդյունքում ստեղծված իրավիճակը, նրա խոսքով, կանխատեսելի էր։

«Կառավարությունը սոցիալական հարթակները համարեց որպես քաղաքացու հետ հաղորդակցվելու իր միակ կամ գլխավոր խողովակը և 2 տարի շարունակ իր հիմնական մեսիջները հանրությանը փոխանցեց այդ խողովակով։ Հիմա պետք է քաղի, ցավոք, այս ռազմավարության կողմնակի ազդեցությունը»,- նշում է Դոյդոյանը։

Մեր օրերում ապատեղեկատվության ինտենսիվ տարածման հիմնական պատճառը, մասնագետների վերլուծությամբ, պետական մարմինների կողմից փոխանցվող տեղեկությունների պակասն է։ մասնագետների խոսքով՝ կա պետական տեղեկատվական համակարգի կոմատոս վիճակ՝ չի գործում կամ գործում է ռեֆլեկտիվ՝ ինչ-որ բան լինում է, նոր են խոսում։ Այլ կերպ ասած փաստը տեղի է ունենում, կեղծ տեղեկավությունը տարածվում է, հետո պետկանա մարմինները սկսում են այն հերքել, որն այնքան էլ արդյունավետ չէ։

Ամեն դեպքում՝ կա՞ տեղեկատվական ահաբեկչություն, ինչպես կարծում է վարչապետը։ Դոյդոյանը նշում է՝ ինչպես փողոցում է ցույց տեղի ունենում, այնպես էլ տեղեկատվական դաշտում, դա ահաբեկչություն չէ։

Ֆեյքերի ֆաբրիկա։ Հատկապես վերջին շրջանում ամենատարածված ֆեյսբուքյան արտահայտության մասին Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ ֆեյքեր միշտ են եղել, իսկ կեղծ օգտատերերի թիվը առանձնապես չի ավելացել։

Շուշան Դոյդոյանն էլ հիշեցնում է ամռանը Ֆեյսբուքի կողմից ջնջված հազարավոր կեղծ ադրբեջանական օգտահաշիվների մասին՝ նշելով՝ այդ ամենը կարող է կառավարվել նաև դրսից։

Ֆեյսբուքից բացի՝ պատերազմի օրերին ու հետպատերազմական շրջանում մեծ լսարան սկսեց հավաքել նաև Տելեգրամը։ Մարտիրոսյանի խոսքով՝ այն ապատեղեկատվության տարածման հիմնական աղբյուրներից մեկն է դարձել։

Տեղեկատվական ամորֆ վիճակում ամենադժվարը քաղաքացիների համար է, վստահ են ոլորտի մասնագետները։ Միակ ելքը, ըստ նրանց, ցանկացած լուրի կասկածով վերաբերվելն է․ պետք է հիշել, որ ֆեյսբուքը ոչ թե լրատվության, այլ հաղորդակցության միջոց է, իսկ չճշտված լուրերը տարածելով, գուցե, նաև նպաստում ենք ապատեղեկատվության տարածմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան