Հայաստանում բակերն ու խանութները ադրբեջանցիների դիտակետում են․ ինչ է պետք անել՝ ըստ փորձագետի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2026 | 15:21
Բաքվից արձագանքել են Մայր Աթոռին ու ընդունել՝ քանդել են Ստեփանակերտի հայկական եկեղեցիները
27.04.2026 | 15:10
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը կշարունակվի // Բերման է ենթարկվել հետախույզ Արթուր Ավանեսյանը․ ԼՈՒՐԵՐ
27.04.2026 | 14:55
Էդգար Մկրտչյանը ECOSOC ֆորումում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները զարգացման ֆինանսավորման հարցերում
27.04.2026 | 14:40
Հանրապետության հրապարակում «Գորշ գայլերի» նշանը ցույց տվող օգտատիրոջ լուսանկարը հին է
27.04.2026 | 14:30
Նոր անուններ՝ առաջատարների շարքում․ ովքեր են խոշոր հարկատուները
27.04.2026 | 14:21
Մոսկվայում ձյուն և ուժեղ քամիներ են. ծառեր են տապալվել, չվերթներ չեղարկվել
27.04.2026 | 14:18
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է 
27.04.2026 | 14:13
Ո՛չ Ալեն Սիմոնյանի, ո՛չ այլ պաշտոնյայի խորհրդի կարիքը չունենք. ԽԱՊԿ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 14:04
Մբապեն բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
27.04.2026 | 13:56
63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույք․ ՀՀ-ն կվերականգնի Վայքի 1213,4 քմ շինության նկատմամբ սեփականության իրավունքը
27.04.2026 | 13:50
2025-ին Զինված ուժերում գրանցվել է 35 մահվան դեպք․ ՀՔԱՎ-ը թարմացրել է զեկույցը
27.04.2026 | 13:41
Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել
27.04.2026 | 13:32
ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը հայտարարել է, թե Մոլդովայի և Հայաստանի հազարավոր ՀԿ-ներ, իբր, աշխատում են վարկաբեկել ՌԴ-ի հարաբերությունները
27.04.2026 | 13:30
Աննա Հակոբյանի հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
27.04.2026 | 13:29
Լրագրողի նկատմամբ բռնության 1, իրավունքների խախտումների 29 դեպք է գրանցվել. ԽԱՊԿ-ն ամփոփեց եռամսյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում գտնվող բակերն ու խանութները՝ ադրբեջանցիների դիտակետում։ Մեզ նաև այսպես հետևելը մինչև պատերազմն էլ է եղել, բայց պատերազմի օրերին երևույթը դարձել է ավելի մասսայական, իսկ պատերազմի ավարտից հետո՝ առավել խնդրահարույց։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Factor TV-ի հետ զրույցում շեշտում է՝ ադրբեջանցիներն էլ հայերի թիրախում են։ Բայց, ամեն դեպքում, դա մեզ ավելի պաշտպանված չի դարձնում։ Պատկերացրեք, օրինակ, ձեր երեխայի հետ ինչ-որ տեղ եք գնում, և ձեզ հետևում են Ադրբեջանում։ Խանութում քանի մարդ կա, ինչ տրամադրությունն ունեն մարդիկ, ինչ և ինչի մասին են խոսում։ Որոշ դեպքերում ձայնը ևս հստակ լսելի է։

Հասարակական նշանակության օբյեկտների տեղակայումից մինչև քաղաքացիների գտնվելու վայրի տեղորոշման վտանգ։ Սամվել Մարտիրոսյանը ճշտում է՝ այս ամենը ադրբեջանական հաքերների ուժի ցուցիչ չէ։

Մարտիրոսյանի խոսքով՝ պարզապես ինտերնետ հասանելիություն ունեցող սարքավորումները գնելիս անհրաժեշտ է փոխել արտադրողների կողմից դրված ստանդարտ մուտքանունն ու գաղտնաբառը, որոնք որպես կանոն լինում են ADMIN։ Բայց քանի որ 10-ից 9 է դա փոխում, ապա ցանկացած մարդ, տվյալ դեպքում ադրբեջանիցները, որոնք նույնիսկ հաքերներ չեն, համապատասխան ծրագրորվ կարող են հասանելիություն ունենալ տեսախցիկներին» Նույն պատճառով էլ Կոմիտասի պողոտայի ձեր տանը կարող եք տեսնել «Ղարաբաղն Ադրբեջան է» անվանունով WiFi կապ։ Տվյալ դեպքում ևս՝ ոչ միայն անհանգստանալ է պետք, այլև տեղեկանալ։ Իսկ այդ հարցում պետք է օգնեն պատկան մարմինները՝ համապատասխան հոլովակներով, որ ապատեղեկատվություն չտարածվի։

Իսկ դա անհրաժեշտ է, հատկապես՝ հիմա, երբ ինտերնետ հասանելիություն ունեն ոչ միայն բակերում ու փողոցներում տեղադրված տեսախցիկները, այլ նույնիսկ կենցաղային իրերը։

Սա նշանակում է, որ եթե դուք էլ մինչև հիմա ուշադրություն չեք դարձրել ինտերնետ հասանելիություն ունեցող ձեր իրերի գաղտնաբառերին, ապա ճիշտ ժամանակն է։ Ստուգեք կարգավորումները, իսկ եթե գլուխ չեք հանում, դիմեք մասնագետի կամ Google-ի օգնությանը։ Հակառակ դեպքում, չի բացառվում, որ մի օր, ասենք, որևէ ֆիլմի փոխարեն ձեր հեռուստաէկրանին ադրբեջանական լրահոս հայտնվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան