Արթուր Դավթյանն ուղերձ է հղել Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ

Լուրեր

08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
Բոլորը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղերձ է հղել Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր դեկտեմբերի 9-ն է՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այս օրվա խորհուրդը կոռուպցիան իբրև հասարակությունների, պետությունների զարգացման մեծագույն խոչընդոտներից մեկն ընդունելու և այդ ընդհանուր չարիքի դեմ համակարգված և անզիջում պայքար մղելու անհրաժեշտության համընդհանուր ամրագրումն է:
Իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետության կերտման ճանապարհը ցանկացած դեպքում հարթվում է կոռուպցիայի դեմ իրական, ինստիտուցիոնալ պայքարի աներկբա կամքի արտահայտմամբ, կոռուպցիայի նկատմամբ հասարակության միարժեք անհանդուրժողականությամբ և այս հարցում պետության ու հանրության լիարժեք համագործակցությամբ:
Հակակոռուպցիոն իրական ու հետևողական պայքարը, սակայն, որպես կանոն, բոլոր երկրներում իրականացվում է մեծ դժվարությամբ, որովհետև մշտապես բախվում են կոռուպցիան իբրև կենսագործունեության և սեփական նյութական շահերի սպասարկման, մասնավոր բարեկեցության ապահովման միջոց, կառավարման և իշխանավարման գործիք դարձրած, կոռուպցիայի միջոցով պետության հարստությունն ու ռեսուրսները մսխող ու մսխած շրջանակների լրջագույն դիմադրությանը:
Երբեմն բարեփոխումների գործընթացը վիժեցնելու, այդ կերպ կոռուպցիայի միջոցով ձեռք բերած ապօրինի կարողությունները պաշտպանելու, անխուսափելի քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ներդրվում են բոլոր հնարավոր ռեսուրսները՝ սկսած ֆինանսականից և մարդկայինից, վերջացրած տեղեկատվական-մանիպուլյացիոնով՝ խնդիր ունենալով ցանկացած գնով արժեզրկել այդ գործընթացը, խեղաթյուրել դրա նշանակությունն ու նպատակները, հարուցել հանրության անվստահությունը պետության, մասնավորապես իրավապահ համակարգի և վերջինիս կողմից դրսևորվող՝ կոռուպցիան արմատախիլ անելու մտադրության և կամքի ազնվության, հաստատակամության հանդեպ:
ՀՀ դատախազությունը, կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում իրեն տեսնում է լոկոմոտիվի դերում և հաստատակամ է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում իր վրա դրված առաքելության անվերապահ իրագործման հարցում:
Այսօր մեր հանրապետությունում կատարվող վայրիվերումներն ու գործընթացները, մեր ժողովրդին պատուհասած աղետաբեր պատերազմն իր հետևանքներով ոչ միայն չեն հուսահատեցնելու մեզ այդ դիմադրությունը ջարդելու, կառուպցիոն սխեմաներով գողացված ազգային կապիտալը վերադարձնելու և կոռուպցիայում թաթախված բոլոր հանցավոր տարրերին, անկախ նրանց պաշտոնավարման շրջանից, հասարակական կամ պաշտոնեական դիրքից, արդարադատության առջև կանգնեցնելու, քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցում, այլև մղելու են ավելի վճռական լինել՝ առավել ուժեղ հակակոռուպցիոն պայքարը դիտարկելով որպես մեր պետականության ամրապնդման, երկրում սոցիալական արդարության վերականգնման, պետական ռեսուսրները կենսականորեն և անվտանգային առումով հրատապ և կարևոր ծրագրերի իրականացմանն ուղղորդելու հնարավորությունների ստեղծման միջոց:
Այդ նպատակների համար դատախազությունը գործադրելու է օրենքով իրեն վերապահված բոլոր լծակները:
Ուստի կոչ եմ անում մեր հայրենակիցներին հանուն մեր երազանքների հայրենիքի տեսլականի իրագործման, հանուն պետականատիրոջ մեր հպարտության վերահաստատման, այսօրվա խորհրդին համահունչ, առավել ակտիվ ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարին, աջակցել կոռուպցիայի կանխարգելման և վերահսկողական ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման գործընթացին, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ուղղված իրավապահ մարմինների ջանքերին»: