Այն ամբողջությամբ ծառայել է իր նպատակին․ Ջանջուղազյանը՝ «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 17:01
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:57
Վստահ եմ` թիմակիցներս հայրենասեր մարդիկ են. Գոհար Մելոյանը` ՔՊ-ի հետ համագործակցելու հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:48
ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրողների թվի «տարբերության» պատճառը
10.06.2026 | 16:39
Մանդատների հետ կապված որոշում չունենք. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:30
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:25
«Ապրելու երկիր»-ը ընտրությունների արդյունքներով ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ
10.06.2026 | 16:19
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկության չի գնացել
10.06.2026 | 16:12
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
10.06.2026 | 16:03
Վարդան Բիչախչյանը կշարունակի գլխավորել «Շիրակը»
10.06.2026 | 15:52
Լավրովը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը կդիտարկի ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով
10.06.2026 | 15:43
Ընտրություններին արհեստական խոչընդոտներ ստեղծեցին` «Գինու օրեր» կազմակերպելով. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:32
«Ռեալը» հաստատել է, որ 150 միլիոն եվրո է առաջարկել Խուլիան Ալվարեսի համար
10.06.2026 | 15:30
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
10.06.2026 | 15:23
Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան․ Պեսկով
10.06.2026 | 15:15
Եթե փաստ կամ ապացույց ունեք խախտումների վերաբերյալ, խնդրում ենք ներկայացրեք մեզ. Մելոյանը` քաղաքացիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ պետբյուջե նվիրաբերված գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներն օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված՝ նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը: Ջանջուղազյանը հիմնադրամին ներկայացված հաշվետվության ձևակերպումը ներկայացրեց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցներին և դրա շուրջ ծավալված քննարկումներին:

Նախարարն ուշադրություն հրավիրեց հիմնադրամի ստեղծման նպատակի վրա՝ աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին, իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումն ապահովելու ծրագրեր: Նա նաև ընթերցեց հիմնադրամի առաքելությունը՝ առաքելությունն է համահայկական ցանցային համակարգի ձևավորումը, որի նպատակն է ապահովել ընդհանուր ինքնության վրա հիմնված աշխարհասփյուռ հայկական համայնքների, Հայաստանի և Արցախի համաչափ, կայուն փոխկապակցված զարգացումը: «Նվիրաբերությունը կատարվել է հոգաբարձուների խորհրդի հավանությանն արժանացած որոշումների հիման վրա: Ընդ որում ձևակերպվել է հետևյալ տրամաբանությամբ՝ պետության՝ ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված, ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերությունը ստացողին նվիրաբերությամբ տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հիմնադրամի բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար: Նվիրաբերությունը մի կտորով չի եղել: Իսկ նվիրաբերություն ստացողը պարտավորվում է այդ գումարն օգտագործել բացառապես սույն կետում նշված նպատակների իրականացման համար»,-ասաց նա ու հավելեց՝ նվիրաբերության պայմանագրով նախատեսված է նաև դրույթ, որի համաձայն՝ պետք է ներկայացվի հաշվետվություն՝ ստացված միջոցների հավաստման, դրանց օգտագործման վերաբերյալ:

Հաշվետվություն ներկայացնողը Ֆինանսների նախարարությունն է: Ջանջուղազյանը վստահեցրեց՝ նախարարությունը ներկայացրել է հաշվետվություն՝ հետևյալ ձևակերպմամբ. «Նվիրաբերության գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցները օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված՝ նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք այդ հաշվետվությունը տրամադրելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 101 մլրդ դրամ»,-ասաց նախարարը:

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են կառավարության համապատասխան որոշումներով: Դրանց, ինչպես նաև պետական բյուջեի այլ միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեների կատարման հաշվետվությունների շրջանակում:

Նա շեշտեց՝ այս օրերին, հաշվի առնելով ցնցման խորությունը, ակնհայտ է, որ Հայաստանին աջակցելու ավելի լավ ճանապարհ, քան կայացած ինստիտուտների միջոցով միջոցառումները ֆինանսավորելն է, դժվար է պատկերացնել:  «Փորձերը՝ խեղաթյուրելու իրավիճակը կամ ներկայացնելու այնպես, թե տեղի է ունեցել հիմնադրամի նպատակներից շեղում, ձախողված է: Ճիշտ հակառակը՝ բովանդակային առումով այն ամբողջությամբ ծառայել է իր նպատակին: Եվ ես համոզված եմ, որ այլ ճանապարհ, քան կայացած պետական ինստիտուտների միջոցով կարճ ժամանակում միջոցառումների իրականացնումն է, չկա»,-ասաց նախարարը:

Ջանջուղազյանը նաև նկատեց, որ շատ հաճախ հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցները փորձ է արվել կապել պետբյուջեով նախատեսված մի ծախսատեսակի հետ, որի անվանման բարձրաձայնումն արդեն առաջացնում է հակազդեցություն՝ նկատի ունենալով պարգևավճարները: