«Թանկացումների առթիվ լռելով՝ ընդդիմադիր մյուս ուժերը «Ելք»-ին շնորհում են միակ ընդդիմադիրի տիտղոսը»․ Արմեն Բաղդասարյան

Լուրեր

26.08.2026 | 18:25
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել
26.08.2026 | 18:20
ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են
26.08.2026 | 18:15
Քոչարյանին տանում են կալանքի, Սարգսյանին՝ արգելում լքել երկիրը․ Փաշինյանի հայտարարությունից 1 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:13
Զինվորների վրաերթի գործով ևս մեկ ձերբակալված կա // Մոսկվան՝ ՀԿԵ-ի կոնցեսիան փոխանցելու մասին․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 18:01
Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի ու եկամուտների մասնաբաժինների շուրջ. ԻՀՊԿ
26.08.2026 | 17:58
Ծանրորդ Նարե Առաքելյանը՝ Եվրոպայի Մ-15 փոխչեմպիոն
26.08.2026 | 17:57
Նախկին թալանչիների մեծ մասը հիմա ձեզ համար ընտրություններում ձայն բերողներ են․ Իրինա Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:52
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ
26.08.2026 | 17:45
18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
26.08.2026 | 17:40
Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26.08.2026 | 17:25
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
26.08.2026 | 17:11
Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:00
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը
26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
Բոլորը

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Factor.am-ի հետ զրույցում բացառում է սոցիալական բունտը՝ սպասվող թանկացումների ֆոնին։ «Հայաստանում սոցիալական բունտ չի եղել անգամ այն ժամանակ, երբ մարդիկ շատ վատ էին ապրում և 2 ժամ էին լույս ունենում։ Մեր ժողովուրդը սոցիալական բունտ չի անում, քվեարկում է ոտքերով, արտագաղթում է»,- ասաց քաղաքագետը։

Մեր դիտարկմանը, թե իր նշած ժամանակահատվածում պատերազմ էր, Արմեն Բաղդասարյանն ասաց, որ մեր ժողովուրդը սովոր է բողոքել խոհանոցներում, բակերում, բայց սոցիալական բունտ չի անի։ «Մյուս կողմից՝ ժողովուրդը բազմիցս դուրս է եկել փողոց, օրինակ՞ Մարտի 1-ին, իշխանությունները 10 մարդու կյանք են խլել։ Գնալով մեր հասարակությունը պառակտվում, թուլանում է»,- նշեց քաղաքագետը։

Այն, որ թանկացումների դեմ երթի հրավիրող «Ելք» դաշինքը կկարողանա հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնել, Արմեն Բաղդասարյանի համար «չնչին» հավանականություն ունի:

««Ելք» դաշինքը չի կարողանալու կանխել գնաճը, իրենք էլ հասկանում են, որ գները ձևավորվում են այլ մեխանիզմով։ Քաղաքական ուժն ինչ պիտի անի, պիտի բարձրացնի իր վարկանիշը, որպեսզի հաջորդ ընտրություններում ստանա ավելի շատ ձայն, ի վերջո, 50 տոկոսից անցնի, հասնի իշխանության։ Դա է ճանապարհը։ «Ելք» դաշինքը գնում է այդ ճանապարհով, այսինքն՝ PR է իրականացնում, ինչը նորմալ է։ Բա քաղաքական ուժը պիտի PR-ով զբաղվի»,- նկատեց քաղաքագետը։

Հարցին, թե ինչո՞ւ մյուս ընդդիմադիր ուժերը չեն գնում թանկացումների առթիվ հասարակության դժգոհությունը կոնսոլիդացնելու ու դա պայքարի վերածելու ճանապարհով, Բաղդասարյանն ասաց․ «Որովհետև խորհրդարանական ընդդիմությունը «Ելք»-ն է, մյուս ուժերը պիտի գնային «Ելք»-ին միանային, ինչն իրենք չեն անում, որովհետև արդյունքում որևէ հարց չեն լուծելու։ «Ելք» դաշինքը առաջինը բարձրացրեց դրոշակը, որ այդ դժգոհության գեներացման կենտրոնը դառնա։ Եթե մյուս ուժերը գնան, միանան՝ մնալու են «Ելք»-ի ստվերում, չմիանան՝ չեն կարող էդպիսի ցույցեր կամ ակցիաներ անել: Դա անհեթեթ կլինի»։

Դիտարկմանը, թե չի ստացվում, որ ընդդիմադիր մյուս ուժերը այսօր լռելով միակ ընդդիմադիրի տիտղոս են շնորհում «Ելք»-ին, Բաղդասարյանը համաձայնեց․ «Մյուս ուժերը ճիշտ կանեին գոնե քննարկումների մակարդակում բարձրացնեին այդ հարցը։ Հիմա չեն անում, և, այո, կարծում եմ, ստացվում է՝ «Ելք»-ին շնորհում են այդ տիտղոսը և կարծում եմ, «Ելք»-ը շատ լավ կօգտվի այդ տիտղոսից»։

Մանրամասները դիտեք Արմեն Բաղդասարյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան