Մշակույթի հետպատերազմյան լուման. մի շարք օջախներում կամավորական աշխատանքները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Ինչպես պատերազմական օրերին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում հայաստանյան մշակութային մի շարք օջախներ շարունակում են կամավորական սկզբունքով կամ իրենց մասնագիտական գործունեության շրջանակում օգտակար լինել պետությանը:

Այսպես՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը պատերազմական օրերին քողարկող ցանցեր էր պատրաստում սահմանի համար, իսկ հիմա արդեն միջնորդի դերում է՝ բարերարների տրամադրած մի շարք ապրանքներ հասցնում է Արցախի փախստականներին: Թատրոնի աշխատակիցներն ու կամավորները նաև գուլպաներ և գլխարկներ են գործում նրանց համար:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ողջ անձնակազմը ևս պատերազմի օրերին հերթափոխով ռազմաճակատի համար ցանցեր էր գործում։ Այդ աշխատանքը ղեկավարում էր ալտահարուհի Ժաննա Ափինյանը: Հիմա նա կապ է պահում Գերմանիայի հայ համայնքի հետ, որի ֆինանսավորմամբ օգնում է պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին:

Պատերազմի ընթացքում Երևանի պետական տիկնիկային թատրոնում կամավորական աշխատանքներ էին ընթանում՝ Արցախից եկած ընտանիքներին սնունդով, հագուստով, դեղորայքով և հիգիենայի պարագաներով ապահովելու ուղղությամբ։ Ի դեպ, թատրոնն այդ օրերին չփակեց վարագույրները. ներկայացումներ խաղաց արցախցի մանուկների համար։ Ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը տեղեկացնում է՝ կառույցն այժմ էլ իրականացնում է մի շարք ծրագրեր:

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահը պատերազմի ժամանակ հավաքագրում էր ամենատարբեր իրեր և ուղարկում ռազմաճակատ, իսկ հիմա կամավորների խումբն այնտեղ արցախցի փախստականների հոգսերն է հոգում՝ վերջիններիս ապահովելով անկողնային պարագաներով: Ի դեպ, այս օրերին պատկերասրահում ներկայացված է ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը կուղղվի կամավորական ծրագրերին:

Պատերազմի ամենաթեժ օրերին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացմամբ հանդես եկավ Գյումրիում և Երևանում՝ ամբողջ հասույթն ուղղելով «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին: Այժմ էլ թատրոնն անակնկալ ունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան