Ոստիկանությունը «Սասնա ծռերից» 69 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:08
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեկնարկել է «Սասնա ծռեր 1» գործով դատական նիստը՝ տևական դադարից հետո։ Նշենք, որ դատաքննությունը գտնվում է ավարտական փուլում, մասնավորապես՝ ճառերի հրապարակման փուլում։ Մեղադրող և տուժող կողմն արդեն հրապարակել է մեղադրական ճառը՝ միջոնրդելով մեղավոր ճանաչել ամբաստանյալներին և դատապարտել ազատազրկման։ Թեև պաշտպանական կողմը պետք է հրապարակի արդեն մեղադրական ճառը, բայց գործով նոր պաշտպան է ներգրավվել, քանի որ Մանուկյանի և Բիլյանի պաշտպանական խմբի անդամ Դիանա Ղազարյանն ազատվել է աշխատանքից, ուստի՝ նոր պաշտպան ներգրավվեց հանրային պաշտպան Աննա Ծառուկյանը։ Գործով որպես տուժողի ներկայացուցիչ է ներգրավվել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ավագ իրավախարհրդատուն՝ Արթուր Առուստամյանը։ Բացի դա՝ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի վերաբերյալ պաշտպանական ճառը պետք է հրապարակի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, որը չի ներկայացել դատական նիստին, քանի որ վիրավորում է ստացել Արցախյան պատերազմում։

Պավել Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն էլ միջնորդեց՝ ապահովել Մանուկյանի մասնակցությունը դատական նիստերին և փոփոխել նրա նկատմամբ կիրառվող սանկցիայի ժամկետները, վերականգնել նրա մասնակցությունը։ Փոստանջյանի խոսքով՝ դատաքննությունը գտնվում է պաշտպանական ճառի փուլում և անհրաժեշտ է, որ Մանուկյանը ներկա գտնվի նիստին։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն էլ տեղեկացրեց, որ Մանուկյանը մի քանի անգամ է հեռացվել նիստերի դահլիճից՝ դիմակ չկրելու համար և մինչ դատական նիստի մեկնարկը տվյալ հարցով դիմել են նաև Մանուկյանին, վերջինս էլ հայտնել է, որ սուր ինֆարկտ է տարել, իրեն հակացուցված է դիակ կրել, ուստի դատարանը թույլ տվեց Մանուկյանին մասնակցել նիստին։

«Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստին տուժող կողմի՝ ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Առուստամյանը հայցադիմում ներկայացրեց դատարան՝ հանցագործության հետևանքով վնասի փոխհատուցման պահանջով։ Առուստամյանի խոսքով՝ ընդհանուր բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 69 մլն 225 հազար ՀՀ դրամի չափով, որը, մասնավորապես առաջացել է ՊՊԾ գնդի տարածքում հրկիզման եղանակով ոչնչացված ավտոմեքենաներից և ՊՊԾ գնդի տարածքում շենքեր և շինությունների վնասումից։

Մանրամասները՝ տեսանյութում: