Պուտինն ու Էրդողանը ընդդեմ Արևմուտքի դաշինք են կնքել․ Der Tagesspiegel

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը  գործընկերային սերտ հարաբերություններ ունեն, որին մյուս պետությունները կասկածանքով են նայում։ Նրանք, այսպես կոչված, «դաշինք են կնքել ընդդեմ Արևմուտքի», որի հանդեպ հակակրանք են զգում։ Չնայած վերջին շրջանում նրանց միջև հարաբերությունները սառել էին, սակայն երկու երկրների ղեկավարներին հաջողվում է ընդհանուր լեզու գտնել, նշում է Der Tagesspiegel-ի հոդվածի հեղինակ Ֆրանկ Հերալդը։

Թուրքիայի համար Ռուսաստանը բնական գազի գլխավոր մատակարարն է, ինչպես նաև առաջին թուրքական ԱԷԿ-ի կառուցողը։ Իր հերթին Անկարան Մոսկվայի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի «Թուրքական հոսք» էներգետիկ նախագծի ոլորտում, որը, ըստ էության «Հյուսիսային հոսքի» հարավային նմանակն է։ Էրդողանի հետ Պուտինի համագործակցությունը թույլ է տալիս նրան անկախ արտաքին քաղաքականություն վարել, այսինքն՝ արհամարհել ԱՄՆ-ում ու Եվրոպայում իր ավանդական գործընկերներին։

Տնտեսական հարաբերությունների տեսանկյունից Մոսկվան մեծ ազդեցություն ունի Անկարայի վրա, քանի որ անցյալ տարի թուրքական ներմուծումը Ռուսաստան կազմել է 21 միլիարդ դոլար, իսկ հակառակ ուղղությամբ  ընդամենը 3 միլիարդ դոլարի ապրանք է արտահանվել: Զբոսաշրջության ոլորտում ևս Թուրքիան մեծ կախվածություն ունի Կրեմլից: Բայց 2015 թվականին, երբ Սիրիայում սկսվեց պատերազմը, Պուտինն ու Էրդողանը հայտնվեցին ճակատի հակառակ կողմերում: Մոսկվան ցանկանում էր իշխանության գլուխ պահել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադին: Անկարան էլ ցանկանում էր տապալել նրան: Բավականին արագ բանը հասավ առճակատման. Թուրքիայի ռազմաօդային ուժերը խոցեցին ռուսական ռմբակոծիչը:

«Դրանից հետո Պուտինին ու Էրդողանին երկար ժամանակ պահանջվեց հաշտվելու համար: Եվ դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Թուրքիայի նախագահը աջակցության կարիք ուներ Սիրիայի հարավում քրդերի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հարցում: Կրեմլի ղեկավարը սրանում տեսավ տարածաշրջանից Միացյալ Նահանգներին դուրս շպրտելու հնարավորություն և տվեց իր համաձայնությունը: Այնուամենայնիվ, Իդլիբում Ռուսաստանին և Թուրքիային չի հաջողվել համաձայնեցնել իրենց շահերը: Պուտինը ցանկանում է, որ Ասադն ազատագրի նահանգը, մինչդեռ Էրդողանը դեմ է»,- պարզաբանում է գերմանական պարբերականը:

Լիբիայում ևս   Մոսկվան և Անկարան հայտնվեցին պատնեշների հակառակ կողմում: Թուրքիան փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Միջերկրական ծովում և սատարում է Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարությանը, իսկ Ռուսաստանը օգնում է Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարին:

Գնդապետ Մուամար Քադաֆիի տապալումը ցավալի հարված էր Ռուսաստանին ֆինանսական առումով, քանի որ Մոսկվան նրան 4,5 միլիարդ դոլար վարկ տրամադրեց նավթի և գազի արդյունահանման և երկաթուղային գծի կառուցման համար: Իշխանափոխությունից հետո Թուրքիան նման պայմանագրեր կնքեց նոր կառավարության հետ, իսկ Ռուսաստանը հանկարծ հայտնվեց գործից դուրս վիճակում: Բայց որոշակի առումով ռուս-թուրքական համագործակցությունը գործում է նաև Լիբիայում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության պայմաններում Անկարան և Մոսկվան նույնպես աջակցել են հակամարտության տարբեր կողմերին,  շարունակում է պարբերականը: Էրդողանն աջակցում էր Ադրբեջանին, իսկ Պուտինը ՝ Հայաստանին:

Երկար ժամանակ հնարավոր չէր հասնել զինադադարի, բայց «չնայած աշխարհաքաղաքական շահերի լուրջ հակասություններին, Ռուսաստանին և Թուրքիային անընդհատ հաջողվում է հասնել զարմանալիորեն բարձր և կայուն համագործակցության», – փաստում է հոդվածի հեղինակ Ֆրենկ Հերալդը:

«Մեր երկրներն ու ղեկավարները գտել են օպտիմալ փոխգործակցության ալգորիթմը, որը թույլ է տալիս կենտրոնանալ հիմնականում մեր ընդհանուր շահերի վրա, իսկ տարաձայնություններին նայում են մի տեսանկյունից, որը, որպես կանոն, թույլ է տալիս  հանել դրանք օրակարգից ՝ ընդառաջելով միմյանց», – բացատրում է Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Էրխովը։

Տաթև Ֆռանգյան