Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել են ազատանցի յոթ զինվորներ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանաահաբեկչական այս պատերազմում, հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակվել են Ազատան համայնքի յոթ զինվորներ։

Ազատանը Շիրակի մարզի խոշոր բնակավայրերից է, 5800 բնակիչ ունեցող համայնքից 80-85-ը մասնակցել են այս պատերազմական գործողություններին։ Հիմա էլ դիրքերում դեռ կամավորներ կան։

Մեզ հետ զրույցում Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը ցավով պատմեց, որ զոհված 7 զոհերից 5-ը ժամկետային զինծառայողներ են, 1-ը պայմանագրային սպա, մյուսն էլ` մոբիլիզացիոն ռեսուրսով զորակոչված։ Պատերազմի հենց առաջին օրն էլ համայնքն ունեցել է առաջին զոհը։

«Հենց առաջին օրը զոհվել էր Ազատյան Էրիկը, ընդամենը 20 տարեկան, զոհվել էր բեկորային վնասվածքից գլխի մասում։

Հետո 2-րդ զոհն ունեցանք Հունոյան Գևորգը, ինքն էլ էր բեկորային վնասվածքով,

 

3-րդը Մահտեսյան Հրաչն էր։Հրաչը Մեղրի էր ծառայում, Ջաբրայիլ տեղափոխվելու ժամանակ, ավտոշարասյունը ռմբակոծել էին, այդտեղ էր զոհվել։ Գենետիկ անալիզով հայտնաբերվեց։

 

4-րդ զոհը Արտուշ Կնյազյանն է էլի բեկորային վնասվածքներով, ժամկետային զինծառայող էր։

5-րդ զոհը Կարենն էր Պետիկյան։ Նա էլ էր բեկորային ռմբակոծության ժամանակ էր զոհվել։

6-րդ զոհը կապիտան Սերոբ Մելքոնյանն էր Վարդենիսից դեպի Քելբաջար ավտոճանապարհին, էլի ավտոշարասյան մեջը ռմբակոծել էին: Ամբողջովին այրված վիճակում, 20-25 օր անցավ նոր գենետիկ անալիզով գտան, բերեցին հուղարկավորեցինք»,- պատմեց Վարդան Իկիլիկյանը։

Համայնքի ղեկավարը նշեց, որ վերջին զոհն էլ մոբիլիզացիոն ռեսուրսով զորակոչված 36-ամյա Պարույր Գրիգորյանն է։ Նա զոհվել է Շուշիում։ Ի տարբերություն մյուս նահատակված հերոսների՝ Պարույրն ամուսնացած էր, ունի երկու երեխա։

Վարդան Իկիլիկյանն ասաց, որ համայնքում զոհված հերոսների համար պանթեոն են կառուցում, այս պահին իրականացվում են աշխատանքները։

Այս օրերին Արցախից Հայաստան տեղափոխված 5 ընտանիք էլ ժամանակավորապես հաստատվել է Ազատանում։ Նրանից երկուսը ազատանցիներ են,որոնք 20 տարի առաջ գնացել են Զանգելանում բնակվել, հիմա՝ վերադարձել։ Կան նաև Մարտունու գյուղերի բնակիչներ։ Նրանք այժմ ապրում են համայնքում եղած ազատ տներում։
«Ով համաձայնել, թույլ է տվել , որ փակ դռներ կան, իրենց տանն են ապրում։ Ամենքին մի տեղ տեղավորել ենք։ Օգնում ենք շինանյութով, չբնակեցված տներ են, որպեսզի կարողանան բնակվելու համար նվազագույն պայմանները ապահովել։ Երեխաներ կան հետները, հագուստ, սնունդ, ամեն ինչ ընտանիքին ինչ-որ պետք է տալիս ենք»,- ասաց Վարդան Իկիլիկյանը։

Այս ընտանիքները դեռ կմնան Ազատանում, քանի որ նրանց տները մնացել են ադրբեջանական կողմի հսկողության տակ։ Համայնքն էլ կշարունակի համայնքային բյուջեի ու սեփական միջոցներից աջակցել արցախցիներին։

Ազատանցի զոհված հերոսների ընտանիքները ևս խնդիրներ ունեն։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս տարին ընդհանուր առմամբ բոլորի համար է դժվարություններ ստեղծել՝ արտագնա աշխատանքի չեն մեկնել, գյուղատնտեսական վիճակը սոսկալի է, սակայն հնարավորությունների սահմանում աջակցում են։