Վաղը ԱԺ-ում կներկայացնենք հարցի լուծման ճանապարհը. Անդրանիկ Քոչարյանը` անհետ կորածների ծնողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
23.11.2020 | 13:49Այսօր կառավարությունում քննարկվելու են նմանատիպ բոլոր հարցերի լուծման քայլերը: Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների ծնողներին այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Առաջարկում եմ վաղը 15-20 հոգի ընտրել ձեզանից և գալ հանդիպման և քննարկման, ներկա կլինեն նաև արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարները: Հաջորդ քայլը երևի կներկայացնեն Կարմիր խաչի և ռուսական զորքի ներկայացուցիչները: Մենք կներկայացնենք այն ճանապարհը, որով մենք այս հարցի լուծումը առաջարկելու ենք»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Ծնողները հարց բարձրացրին, թե այսքան օր անցել է ինչու են նոր մտածում լուծումների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: