ԿԱՅԾԵՐ. Պատժվում է չլռելու համար. Գևորգ Սաֆարյանի կայծերը

Լուրեր

31.03.2026 | 19:51
«Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում
31.03.2026 | 19:45
Հայհոյող ու չպատժվող պաշտոնյաները․ արդյոք սադրանքն արդարացնում է էթիկայի խախտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 19:38
Վարչական ռեսուրս, ճնշումներ, ընտրակաշառք․ «Անկախ դիտորդի» դիտորդության արդյունքները
31.03.2026 | 19:25
Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
31.03.2026 | 19:12
Փաշինյանը եկեղեցու միջադեպի քրեական վարույթով տուժող ճանաչվե՞լ է․ ՔԿ-ն չի մանրամասնում
31.03.2026 | 19:00
Սամվել Կարապետյանի եղբայրը Սերժ Սարգսյանի ամենաբարձր պաշտոնյաներից էր, ո՞նց կապ չունի ՀՀԿ իշխանության հետ․ Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 18:52
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է, որ իսրայելական զորքերը կմնան հարավային Լիբանանի մի մասում նույնիսկ պատերազմից հետո
31.03.2026 | 18:34
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, թե «առաջիկա օրերը վճռորոշ կլինեն» Իրանի դեմ պատերազմում
31.03.2026 | 18:25
Ժաննա Անդրեասյանն ու Հոսեյն Սիմայի Սարրաֆին քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցեր
31.03.2026 | 18:17
UFC-ի նախկին չեմպիոն․ Արման Ծառուկյանը լեգենդ է դառնում
31.03.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվա է մեկնում // Գրավից մինչև կալանքի միջնորդություն՝ եկեղեցու միջադեպի մասնակիցների համար. ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 18:02
Վարորդը 100 դոլար կաշառք է առաջարկել պարեկներին արձանագրություն չկազմելու համար
31.03.2026 | 17:49
Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն կին ծանրորդի կոչմանը
31.03.2026 | 17:43
Նորաշենում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
31.03.2026 | 17:34
Իտալիան ԱՄՆ-ին արգելել է մուտք գործել Սիցիլիայի ավիաբազա
Բոլորը

Երկու տարի առաջ` հունվարի 1-ին, մի խումբ մարդիկ՝ համախոհներ, ընկերներ, ընտանիքներով հավաքվել էին Ազատության Հրապարակում՝ Ամանորը տոնելու։ Նրանք ներկայացնում էին «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժումը։ Այդ օրվա հերոսների մի մասն այսօր բանտում է, մյուսը՝ քրեական հետապնդման է ենթարկվում տարբեր մեղադրանքներով, ոմանք էլ ընդհատակ են անցել։

Այդ օրը լուրջ ելույթներ չեղան։ Հարթակ բարձրացողներն ընդամենը քաղաքական անեկդոտներ էին պատմում։ «Նոր Հայաստանի» Ձմեռ Պապ Կարո Եղնուկյանը տոնածառ բերեց։ Բայց Ամանորի զվարճանքը տխուր ավարտ ունեցավ, վերածվեց Տոնածառի քրեական գործի։ 5 անձանց բերման ենթարկեցին։ 4-ին նույն օրը բաց թողեցին։ Գևորգ Սաֆարյանը մինչ օրս անազատության մեջ է։

Գևորգ Սաֆարյանին ճանաչող մարդիկ գտնում են, որ սուր, հիշվող ելույթներն են պատճառը, որ իշխանությունը ընդգծված դաժան վերաբերմունք ունի նրա նկատմամբ։ Գևորգի ընկերները պարբերաբար նրան նամակներ են ուղարկում «Նուբարաշենի» բերդ, իսկ մայրիկը՝ Շուշանիկ Բերբերյանը, սրտատրոփ սպասում է որդու հետ հերթական տեսակցությանը:

Սյուզան Սիմոնյան