Հայաստանում բնակվող արցախցիները հիմա Արցախում մնալու տեղ չեն ունենա․ բնակֆոնդի մի մասն ավերված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արցախում 44 օր տևած պատերազմի առաջին իսկ օրից թիրախում քաղաքացիական ենթակառուցվածքներն էին ու խաղաղ բնակիչները՝ Ստեփանակերտում, Շուշիում, Հադրութում, Մարտունիում, Մարտակերտում և այլ քաղաքներում։

Քաղաքացիական ենթակառուցվածքները հրետակոծելու համար գործի էին դրվում ծանր հրետանի, կասետային հրթիռներ, Գրադ և Սմերչ կայանքներ, կիրառվում էր ռազմական ավիացիա։ Կիրառված զենքի ու ավերածությունների մասին Factor TV-ին մանրամասներ է ներկայացրել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը։

«Բնակելի թաղամասերից բացի՝ թշնամական կողմը թիրախավորել էր նաև կոմունիկացիոն համակարգերը, այդ թվում՝ հացի արտադրամասերը, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգերը, գազամատակարարման խողովակները։ Տվյալ ընկերությունները համապատասխան աշխատանքներ են տարել, որ Ստեփանակերտն ունենա մշտական ջուր, լինի մշտական լույս գոնե։ Կարողացել են, թեկուզ ժամանակավորապես, վերականգնել։ այս պահին էլ վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Այս պահին Ստեփանակերտում գազ չկա, բայց կան թաղամասեր, որտեղ վերականգնվում է լույսը»,- նշեց Թադևոսյանը։

Հումանիտար ճգնաժամ առաջացնելուն միտված թշնամու թիրախում էր նաև մարդասիրական առաքելություն իրականացնող արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը՝ պատերազմի 5-րդ օրը՝ հոկտեմբերի 2-ին։

Պատերազմական այս օրերին փրկարար ծառայողների շրջանում կա 4 զոհ և 15 վիրավոր։ Հիմա քաղաքում ձայներ չկան՝ հրթիռները լռել են, գործի են անցել սակրավորները։

Թե 44 օրերի վնասները թվային ի՞նչ պատկեր ունեն՝ Թադևոսյանն ասաց՝ դեռ վաղ է ասել․ գույքագրման ու չափագրման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Իսկ ե՞րբ կսկսվեն վերականգնման աշխատանքները հարցին ի պատասխան՝ նա նշում է՝ դրանք արվել են անգամ պատերազմական օրերին։

ԱԻՊԾ պաշտոնյան նշում է՝ անգամ այս պահին վերադարձողներ կան։ Ասում է՝ վերադառնալ, թե ոչ հարցով զանգեր 911 ծառայությունն այսօր ամենաշատն է ստացել։

Իսկ արդյո՞ք Շուշիի բնակիչը կարող է գնալ քաղաք՝ գոնե իր իրերի հետևից հարցին Հունան Թադևոսյանը պատասխանեց՝ այդ հարցով ևս զանգերը շատ են, բայց ընթացակարգից իրենք տեղյակ չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան