Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել
Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել, տեղեկանում ենք «Սպուտնիկ Արմենիա»-ից։
«Ենթադրաբար, ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի կողմից։ Այն ընկել է Հայաստանի տարածքում»,- ասել է աղբյուրը։
Նշենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։