Թուրքիայից ապրանքների ներմուծման դադարեցման արդյունքում գնաճ չի լինի. Տիգրան Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Որևէ սեգմենտում չի կարող լինել գնաճ՝ այդ սեգմենտում մինչ այժմ թուրքական ծագում ունեցող ներմուծված ապրանքների փոքր տեսակարար կշռի պատճառով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Գնաճ չի կարող լինել մեկ պարզ պատճառով, մեր գնահատականները վկայում են, որ այն վերջնական սպառման ապրանքները, որոնք ներկրվում էին Թուրքիայից, տարեկան 50 մլն դոլար արժեքը չեն գերազանցում։ Մենք 5 մլրդը գերազանցող ներմուծումներ ունենք։ Եթե դիտարկենք յուրաքանչյուր ապրանքային սեգմենտ և դիտարկենք նույնիսկ այդ 50 մլնի մեջ որ ապրանքներն են շուկայում, կտեսնենք, որ դրանք աննշան տեսակարար կշիռ ունեն։ Հետևաբար, մեկ փոքր քանակություն, եթե փոխարինվում է մեկ այլ փոքր քանակությամբ, շուկայական հավասարակշիռ գնի վրա ազդել չի կարող», – նշեց նախարարը։

Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքի դեպքում, նախարարի խոսքով, փոխարինումներ կլինեն։ Ինչ վերաբերում է ցիտրուսային մրգերին, նախարարը նշեց, որ կբերվեն Իրանից, Եգիպտոսից, Թունիսից, բազմաթիվ տեղերից։

Մանրամասները՝ տեսանյութում: