«Գանձասար-Կապանը» պաշտոնական նամակ է ուղարկել ՀՖՖ
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ տեղեկացնելով, որ թիմը դադարեցնում է ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում և VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերոնշյալ նամակում առկա դիմումի հետ կապված որոշումը կկայացնի՝ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի համապատասխան հոդվածի համաձայն: