Պարգևավճարները 21,7 %-ով չեն ավելացել․ Ջանջուղազյանը պարզաբանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Պարգևավճարին պետք է վերաբերվել ոչ թե որպես շռայլություն կամ որպես շքեղություն, այլ որպես վարձատրության համակարգի բաղկացուցիչ մաս և որպես միջազնկյալ լուծում, քանի դեռ պետական հատվածի բարեփոխումների ծրագիրը չի հասել իր տրամաբանական փուլին, երբ կարող ենք արձանագրել, որ աշխատանքի ծանրաբեռնվածությունը պետական համակարգում բաշխված է համաչափ և աշխատանքի վարձատրությունը համարժեք է: ԱԺ-ում 2021թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Երբ որ ակնկալում ենք, որ պետական համակարգը պետք է որակյալ ծառայություն մատուցի, ենթադրվում է, որ դա կարող ենք կազմակերպել միայն արդյունավետ պետական համակարգ ունենալու պայմաններում: Եվ միջանկյալ լուծում է կիրառվում, քանի դեռ չի տրվել հիմնական լուծում, թե ինչպես պետք է փոխվի աշխատանքի վարձատրության համակարգը պետական կառավարման համակարգում: 2,8 տոկոս աճ է եղել վարձատրության համակարգում. սահուն հենքով բյուջետավորման սկզբունք է կիրառվել»,- նշեց Ջանջուղազյանը:

Նա նաև ընդգծեց, որ պարգևավճարի տրամաբանությունը չի փոխվել, դա աշխատավարձի 30-ն տոկոսն է կազմում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հակադարձեց՝ նշելով, որ 2021 թվականի պետական բյուջեով պարգևատրումների, դրամական խրախուսումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ, իսկ այս ցուցանիշը 21, 7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Դիմելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե որ գործոնների արդյունքում է այս թիվը մեծացել և կառավարությունն արդյո՞ք մտադիր է փոփոխել այս թիվը՝ հաշվի առնելով պատերազմական դրությամբ պայմանավորված իրավիճակի փոփոխությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: