Կարծում ենք՝ ավելի բարձր հարկային եկամուտներ կունենանք, քան սպասվում է․ Ջանջուղազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 11:22
Իկեր Կասիլյասը դատի է տվել «Պորտուին» և պահանջում է 3,7 միլիոն եվրո
11.06.2026 | 11:20
Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
11.06.2026 | 11:11
Հայկական արտադրանքը Եվրոպայում արագ սպառվում է, խնդիրը հեռավորությունն է․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 11:05
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 10:57
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ Թեհրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին
11.06.2026 | 10:46
Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
11.06.2026 | 10:34
Փաշինյանը հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ. պահանջում է 12 մլն դրամ և հերքում
11.06.2026 | 10:26
«Նյու Յորքը»՝ NBA-ի եզրափակիչ շարքի ամենամեծ «քամբեքի» հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 11-ի դրությամբ
11.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 09:46
Նավթի գներն աճել են
11.06.2026 | 09:30
Դեսպան Հարությունյանը ներկա է գտնվել Կանադայի 31-րդ գեներալ-նահանգապետի երդմնակալությանը, կարճատև զրույց ունեցել վարչապետ Քարնիի հետ
10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
Բոլորը

Հայաստանում 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով հաջորդ տարվա համար նախատեսվում է 1 տրլն 569 մլրդ դրամ եկամուտ, նախատեսվող ծախսերի  չափը 1 տրլն 843 մլրդ դրամ է: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«1 տրլն 569 մլրդ դրամ ընդհանուր եկամուտների և 274 մլրդ դրամ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների հաշվին ենթադրվում է, որ կկարողանանք իրականացնել 1 տրլն 843 մլրդ դրամ ծախս»,- ասաց Ջանջուղազյանը:

Ակնկալվում է, որ 2021-ին հարկային եկամուտները կկազմեն 1 տրլն 501 մլրդ դրամ, շուրջ 45 մլրդ դրամ՝ այլ եկամուտները և 23 մլրդ դրամ՝ պաշտոնական դրամաշնորհները: Սակայն նախարարը նշեց. «Սա այն դեպքում, երբ մենք 2020-ի համար կանխատեսում էինք այն ցուցանիշները, որոնք ընկած են բյուջեի նախագծի հիմքում, մինչդեռ դրանք վերանայված են»;

2020 թվականի համար 1 տրլն 355.9 մլրդ դրամ հարկային եկամուտ էր կանխատեվել, մինչդեռ վերանայված օրենքով այն 1 տրլն 320 մլրդ դրամ է: «Թեպետ մեր սպասումներն ավելի դրական են՝ հաշվի առնելով սեպտեմբերի դրական զարգացումները, մենք ակնկալում ենք, որ ավելի բարձր հարկային եկամուտներ կունենանք: Հաշվի առնելով հարկ վճարողների պատասխանատվությունը և ներկա իրավիճակի առանձնահատկությունը՝ կարծում ենք, որ ավելի շատ հարկային եկամուտներ կունենանք, քան վերանայված բյուջեով սպասվում է»,-ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: