Լեփ-լեցուն դահլիճներ՝ թատրոններում և հուշարձանների թերի վերականգնում․ Ամիրյանն ամփոփեց տարին

Լուրեր

07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդես եկավ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով, որի շրջանակում անդրադարձավ 2017-ին մշակույթի ոլորտում ունեցած ձեռքբերումներին և բացթողումներին։

Նրա խոսքով՝  այս տարի  թատերական ոլորտում, օրինակ,  ունեցանք վերադասավորումներ,  և կառավարման նոր մեթոդի  արդյունքում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնում նախորդ տարվա 11 հազարի համեմատ, այս տարի ունեցանք 23 հազար հանդիսատես։ Նախարարը ձեռքբերում համարեց նաև Մայր թատրոնում «Մեծապատիվ մուրացկանների»  բեմադրությունը, որն ապահովեց լեփ-լեցուն դահլիճներ։ Ամիրյանի ներկայացմամբ՝ Սունդուկյան թատրոնի վերջին ամիսների ֆինանսատնտեսական ցուցանիշները ցույց են տվել հանդիսատեսի՝ 30 տոկոսից ավելի աճ, իսկ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բելատի ազգային ակադեմիական թատրոնում վեց ամսվա ընթացքում գրանցվել է հանդիսատեսի թվի 45 տոկոս աճ։ Որպես ձեռբերում նշվեց նաև 426 մշակութային միջոցառումների իրականացումը Հայաստանի մարզերում՝ «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում։

Ինչ վերաբերում է բացթողումներին՝ ապա Ամիրյանն անդրադարձավ դեռևս նախորդ տարի նախատեսված պատմամշակութային 7 հուշարձանների վերականգնման ծրագրին․ տարվա վերջում արձանագրվեց, որ նախարարը դժգոհ էր կատարված աշխատանքների արդյունքից։  Սա Ամիրյանը որակեց որպես բացթողում՝ հավելելով, որ 2018-ին առցանց տեսախցիկներ են տեղադրվելու բոլոր վերականգնվող հուշարձանների մոտ, որի միջոցով վերահսկողություն կիրականացվի:

Նա անդրադարձավ նաև «Կինոյի մասին» օրենքին։ Ու թեև Ամիրյանը հավաստիացրեց, որ պետությունը կանգնած է տեղական կինոարտադրողի կողքին, լրագրողները հիշեցրեցին՝ բազմաթիվ կինոարտադրողներ փաստում են, որ տեղական կինոարտադրողին, ըստ օրենքի, արտոնություններ չեն տրվել։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան