Թալեաթ փաշայի երազանքը՝ թողնել մեկ հայ, չի իրականանա. կամավորագրվեք, թշնամուն ջախջախենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Ճիշտ է՝ պատերազմը շատ դաժան է, սակայն մեր հայոց բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող, կամավորական Միքայել Միքայելյանը, ով մեկ ամիս առաջ է կամավորագրվել և մեկնել է առաջնագիծ, մասնակցել հարավային ուղղությամբ ընթացող մարտերին։

«Ես զինվորագրվել եմ, որովհետև լինելով պատմաբան քաջ գիտակցում եմ, թե ինչ ողբերգալի ավարտ է ունենում, երբ հայ ժողովուրդը դուրս չի գալիս թշնամու դեմ։ Մենք ունենք մի հարց, թե ինչու 1915թ. հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Պատճառը մեկն էր. մենք չունեինք պետություն, չունեինք բանակ, չունեինք մարտական ոգի։ Հարյուր տարի անց թուրք ահաբեկիչը կրկին ոտնձգություն է իրականացնում մեր հայրենիքի նկատմամբ։ Բայց այսօր մենք ունենք բանակ, պետություն, մարտական ոգի, հզոր Սփյուռք, և դիմակայելու ենք թշնամուն։ Մենք թույլ չենք տա, որ Թալեաթ փաշայի երազանքն իրականանա՝ թողնել մեկ հայ, այն էլ միայն թանգարանում։

Սիրելի՛ ընկերներ, եղբայրներ, կոչ եմ անում բոլորին կամավորագրվել և մեկնել առաջնագիծ։ Ով կարող է զենք վերցնել, թող մասնակցի հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Մենք պետք է ավարտին հասցնենք այն պատերազմը, որը մեր հայրերը սկսել են 90-ականներին։ Չպետք է թույլ տանք, որ պատերազմը փոխանցվի մեր ժառանգներին։ Կա՛մ մենք, կա՛մ նրանք։ Ես համոզված եմ, որ երկրորդ տարբերակը չի լինելու, լինելու է մեր հաղթանակը։ Վստահեցնում եմ, որ առաջնագծում հայ զինվորը չունի ոչ մի բանի խնդիր, չունի սննդի, համազգեստի, զենքի խնդիր, և մենք թշնամուն ջախջախելու ենք հենց իրենց բների մեջ։ Թույլ չենք տալ, որ նա մոտենա մեր հայրենիքի սահմաններին: Վստահեցնում եմ բոլորին ու երդվում եմ, որ մենք հաղթելու ենք այս պատերազմում»,- նշեց Միքայել Միքայելյանը։