Մոսկվայում բացվել է «Երևանյան էսքիզներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը

Լուրեր

07.08.2026 | 14:45
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
07.08.2026 | 14:15
Ընդդիմադիրները ՔՊ-ականի ելույթի ժամանակ հարվածեցին սեղաններին․ Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 14:07
Wildberries-ն ապահովագրության պայմաններում ներառել է ԱԹՍ-ների հարձակման վտանգը և վաճառողների համար 40%-ով բարձրացրել սակագները
07.08.2026 | 13:58
Լեհաստանի ԱԳ նախարարը կոչ է արել քննարկել Ուկրաինայի վրա ռուսական հրթիռները որսալու հնարավորությունը
07.08.2026 | 13:50
«Ծաղկաձորում մարզվելը հիանալի է»․ Արման Ծառուկյան
07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
Բոլորը

Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ՌԴ մայրաքաղաքի Ս.Տ. Կոնյոնկովի թանգարան-արվեստանոցում բացվել է «Երևանյան էսքիզներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, տեղեկացնում Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Շուրջ 90 լուսանկարներից կազմված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ միասին ներկա են գտնվել նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը և երևանյան պատվիրակության անդամները: 

Պատասխանատուները նշել են, որ Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանների հավաքածուից ներկայացված լուսանկարներում պատկերված են Երևանի հին ու նոր փողոցները, թաղամասերը, հասարակական շենքերը, հուշարձանները, համաքաղաքային և տոնական միջոցառումները, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր կարևոր դերակատարում են ունեցել Երևանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում:

Իր երախտագիտությունը հայտնելով թանգարանում բացված ցուցահանդեսի պատշաճ կազմակերպման համար` թանգարան-արվեստանոցի տնօրեն Սվետլանա Բոբրովան Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանին և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանին հանձնել է Կոնյոնկովի թանգարան-արվեստանոցի հուշամեդալներ:

Նշենք, որ «Երևանյան էսքիզներ» խորագրով ֆոտոցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 28-ը: